Փաշինյանը վախենում է, որ կառավարական առանձնատունը կգրավեն․ ավելի քան 1200 ոստիկան պաշտպանում է նրան (տեսանյութ)
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շարունակում է ապրել վախի մթնոլորտում։ Այս ընթացքում նա մի քանի անգամ մեծացրել է իր թիկանզորը, շրջում է նոր զրահապատ մեքենայով և հանրության մեջ է դուրս գալիս միայն մի քանի հազար ոստիկանների ուղեկցությամբ։
Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ զինվորականները կարող են ներխուժել կառավարական առանձնատուն և ձերբակալել իրեն։ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր հայտարարությամբ, իհարկե, առնվազն հրապարակային հասկացրեց, որ գործողության գնալու մտադրություն չունի, բայց զգուշավորությունը իշխանությունները ավելորդ չեն համարում։ Փաշինյանը մտահոգ է հատկապես ընդդիմադիրների երեկվա կտրուկ գործողություններով, երբ շրջափակվեց Ազգային ժողովի շենքը։
Այս պահին մեր տեղեկություններով կառավարական առանձնատունը բացի Փաշինյանի թիկնազորից պաշտպանում են նաև ավելի քան 1200 ոստիկան։ Կառավարական առանձնատան շրջակայքում ոստիկանական տասնյակ ավտոբուսներ և մեքենաներ կան։Մի քանի տասնյակ ոստիկաններ տեղում են քաղաքացիական հագուստով։
Փաշինյանը վախենում է, որ կառավարական առանձնատունը կգրավեն․ ավելի քան 1200 ոստիկան պաշտպանում է նրան (տեսանյութ)
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շարունակում է ապրել վախի մթնոլորտում։ Այս ընթացքում նա մի քանի անգամ մեծացրել է իր թիկանզորը, շրջում է նոր զրահապատ մեքենայով և հանրության մեջ է դուրս գալիս միայն մի քանի հազար ոստիկանների ուղեկցությամբ։
Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ զինվորականները կարող են ներխուժել կառավարական առանձնատուն և ձերբակալել իրեն։ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր հայտարարությամբ, իհարկե, առնվազն հրապարակային հասկացրեց, որ գործողության գնալու մտադրություն չունի, բայց զգուշավորությունը իշխանությունները ավելորդ չեն համարում։ Փաշինյանը մտահոգ է հատկապես ընդդիմադիրների երեկվա կտրուկ գործողություններով, երբ շրջափակվեց Ազգային ժողովի շենքը։
Այս պահին մեր տեղեկություններով կառավարական առանձնատունը բացի Փաշինյանի թիկնազորից պաշտպանում են նաև ավելի քան 1200 ոստիկան։ Կառավարական առանձնատան շրջակայքում ոստիկանական տասնյակ ավտոբուսներ և մեքենաներ կան։ Մի քանի տասնյակ ոստիկաններ տեղում են քաղաքացիական հագուստով։
Աղբյուր՝ Politik.am