«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հարցով նախագահի դիմումը մուտքագրվել է ՍԴ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը մուտքագրվել է ՀՀ Սահմանադրական դատարան:«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասաց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:
«Եռօրյա ժամկետում պետք է որոշվի դիմումի համապատասխանությունը ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածով սահմանված պահանջներին, որից հետո շարունակվելու է դիմումի նախնական ուսումնասիրության փուլը: Այն նախատեսում է 30-օրյա ժամկետ՝ դիմումն ստանալու պահից սկսած»,-ասաց Թովմասյանը և հավելեց, որ նշված ժամկետում որոշվելու է դիմումի հետագա ճակատագիրը:
Հայաստանի Հանրապետության նախագահը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դիմում էր ներկայացրել Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Նախագահը հայտարարել է, որ ներկայացված դիմումով Սահմանադրական դատարանի որոշումները և ձեռնարկվող հնարավոր միջոցները կարող են լրջագույն ազդեցություն ունենալ մինչև այժմ ընդունված որոշումների, ստեղծված իրավիճակին առնչվող ներկայիս և հետագա գործընթացների վրա՝ վերը նշված օրենքի մեկնաբանման և կիրառման համատեքստում:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հարցով նախագահի դիմումը մուտքագրվել է ՍԴ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմումը մուտքագրվել է ՀՀ Սահմանադրական դատարան: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասաց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը: