Լրահոս

10.03.2021 12:28


Երևանում «Զ և Դ» ՍՊԸ-ի բետոնի գործարանում հայտնաբերվել է 25-ամյա օպերատորի օգնականի դին

Երևանում «Զ և Դ» ՍՊԸ-ի բետոնի գործարանում հայտնաբերվել է 25-ամյա օպերատորի օգնականի դին

Երեկ, մարտի 9-ին, Երևանում, ժամը 13։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Թբիլիսյան խճուղի 3/20 հասցեում գտնվող «Զ և Դ» ՍՊԸ-ի բետոնի գործարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 25-ամյա Վաղարշակ Խաչատրյանն էր, ով աշխատում էր «Զ և Դ» ՍՊԸ-ում՝ որպես օպերատորի օգնական, և աշխատանքի ժամանակ շեբեն և ավազ տեղափոխող հաստոցը նրան քշել տարել է, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը