Մեկնաբանություն

10.03.2021 12:09


Նիկոլը բավարարեց Թուրքիայի պահանջը․ ի՞նչ է սպասվում

Նիկոլը բավարարեց Թուրքիայի պահանջը․ ի՞նչ է սպասվում

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է զբաղեցրած պաշտոնից։ Նա այդ հայտարարությունն արեց այն բանից հետո, երբ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանն իր հանցավոր կրավորականությամբ և իրեն էշի տեղ դնելու պատրաստակամությամբ հաստատեց «ժողովրդի» վարչապետի ապօրինի որոշումը։

Օնիկ Գասպարյանին աշխատանքից հանելու որոշում կայացնելով՝ Նիկոլը բավարարեց Թուրքիայի նախագահ Էրդողանի պահանջը։ Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի դեմ հանդես են եկել Թուրքիայի նախագահը, իր մամլո խոսնակը, արտգործնախարար Չավուշօղլուն։ Չհաշված «Գորշ գայլերին» և Լևոն Տեր–Պետրոսյանին։

Ջաբրայիլից մինչև Բաղրամյան պողոտա

Արցախյան պատերազմը կանգնեցվել է, բայց Հայաստանի կապիտուլյացիան շարունակվում է։ Պայքարը տեղափոխվել է Երևանի կենտրոն։

Նիկոլին հաջողվեց 44 օրվա ընթացքում վերացնել Արցախի պետականությունը, հանձնել Արցախի տարածքի 75 տոկոսից ավելին, դառնալ հազարավոր զոհերի պատճառ։

Հիմա կռիվը շարունակվում է Հայաստանի սահմաններում և Բաղրամյան պողոտայում։ Նիկոլը GPS–ով փոքրացնում է Հայաստանի սահմանները, սեղմում Սյունիքի կոկորդը, նեղացնում Տավուշի հատվածն ու պատրաստվում Տիգրանաշենի (Քյարքի) հանձնմանը։ Դա է պատճառը, որ թուրքերը նրան ատամներով են պահում։

Նիկոլն Արցախում էականորեն վնասեց մեր բանակին։ Հատկապես Ջաբրայիլում արկածախնդրության ու դավաճանության գնալով՝ Նիկոլը ջարդեց մեր բանակի ողնաշարը։ Նախկին բանակից հիմա կտորներ են մնացել։ Այն, ինչ մնացել է, պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մեր զինված ուժերի պահվածքը ևս մեկ անգամ վկայում է, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի իշխանության՝ գործ ունենք թուրքական օկուպացիոն ռեժիմի հետ, և որ ներքին կյանքում կա ոչ թե կուսակցական ու դասական իմաստով քաղաքական պայքար, այլ ազգային–ազատագրական պայքար։

Նիկոլի հակասահմանադրական ու թուրքամետ որոշումից հետո գործընթացները մտնում են վերջնախաղի փուլ։ ՀՀ զինված ուժերը չեն կարող ենթարկվել Էրդողանի որոշմանը։

Եթե Նիկոլը որոշի ԳՇ նոր պետ նշանակել (օրինակ՝ օրերս անհասկանալի պաշտոնի նշանակված Արտակ Դավթյանին, այն մանրահատակային գեներալին, որի ձեռքերով էր Նիկոլը մինչև պատերազմը մեր բանակը սարքել «թղթային» ու մի օր էլ փալասի պես դուրս էր շպրտել՝ կորոնավարակի տարածման բուռն շրջանում հարսանիք կազմակերպելու համար), ապա այդ նոր պետը «իրավունքի ուժով» կհռչակվի որպես թուրքական դիվերսանտ։ Այլ կերպ ասած՝ ով համաձայնի այս իրավիճակում փոխարինել Գասպարյանին, թուրքի լամուկ է ու անբարոյականի վաստակ։

Ինչ մնում է Օնիկ Գասպարյանին, ապա նա չպետք է ենթարկվի Էրդողանի որոշմանը։ Մեր զինված ուժերը հրաման են տվել ծառայել Հայաստանի Հանրապետությանը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին, ավելի ճիշտ՝ Էրդողանին։

ՀՀ պատասխանատու և ողջամիտ քաղաքացիների պարտքն է դուրս գալ փողոց ու կանգնել մեր բանակի կողքին։ Նիկոլն իշխանություն չունի։ Ինքը սվինների վրա է նստած։

Ջաբրայիլում մեր բանակը պարտվեց, քանզի դավաճանվեց թիկունքից։ Հիմա եկեք թիկունք կանգնենք Հայոց բանակին ու պահենք Բաղրամյանը մինչև հաղթական ավարտ։

Ազգ, Բանակ, Հաղթանակ

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը