Քաղաքական

25.05.2011 19:31


Տիգրան Սարգսյան. «Մենք չենք տարանջատում նախորդ կառավարություններին մեզանից»

Տիգրան Սարգսյան. «Մենք չենք տարանջատում նախորդ կառավարություններին մեզանից»

ՀՀ վարչապետ Տիգրան Սագսյանն առաջարկում է ուշադրույթամբ ծանոթանալ ՀՅԴ–ի հարցապնդման ՀՀ կառավարության պատասխաններին և տեսնել, որ շատ մեծ ցանկություն է պետք ունենալ իրենց այդ պարզաբանման մեջ գտնելու նախորդ կառարությունների վրա մեղքը բարդելու միտում։

–Չկա՛ այդպիսի մի բան, որովհետև մեր պարզաբանումների մեջ քննարկվում են երևույթները՝ թե ի՞նչ երևույթներ են առկա այսօր մեր տնտեսությունում և ճգնաժամը ի՞նչ թույլ և ուժեղ կողմեր է բացահայտել մեր տնտեսական համակարգում։ Եվ մենք ունենք համարձակություն և ազնվորեն ներկայացրել ենք այն թույլ կողմերը, որն ուներ մեր տնտեսական համակարգը և այն բացերը, որ մենք քաղել ենք,–այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Տիգրան Սարգսյանը,–մեզ մեղադրել նրանում, որ մենք փորձում ենք մեղքը բարդել նախորդ կառավարությունների վրա, անընդունելի եմ համարում։ Մենք պատասխանատու ենք նախորդ կառավարությունների կողմից իրականացված բարեփոխումների համար, և ապահովում ենք շարունակակությունը մեր կառավարությունների: Եվ մենք իրականացնում ենք այն քաղաքականությունը, որը որդեգրվել էր նաև նախորդ կառավարությունների կողմից։ Մենք չենք տարանջատում նախորդ կառավարություններին մեզանից, որովհետև մենք ապահովում ենք շարունակակնությունը, մենք կիսում ենք նաև նախորդ կառավարությունների պատասխանատվությունը, մենք պատասխանատու ենք և՛ լավ ձեռքբերումների համար, և՛ այն բացթողումների համար, որոնք առկա են եղել և որոնք այսօր կան։

«7օր»–ը Տիգրան Սարգսյանին հիշեցրել է, որ 2008թ., երբ ներկայացնում էր կառավարության ծրագիրը, նշում էր, որ իրենք բավականին լավ ստարտային վիճակում են ու ունեն լավ ժառանգություն, սակայն ՀՅԴ–ի հարցապնդման պատասխանի մեջ մատնանշվել է վատ ժառանգության հետևանքը։

–Մենք նշում էինք, որ 2001–ից մինչև 2008 թվականները եղել են լրջագույն նվաճումներ, ունեցել ենք տնտեսական զարգացումներ, ունեցել ենք աղքատության կրճատում, կենսամակարդակի բարելավում և սա մենք մշտապես ասել ենք և այսօր էլ ասում են, որովհետև սա ճշմարտություն է։ Հիմա ես ձեզ ուզում եմ հարց տալ՝ իսկ այդ տարիների ընթացքում դուք հայտնաբերե՞լ եք բացթողումներ և թերություններ։ Իհարկե այո՛։ 2001–2008թթ. ընթացքում եղել են նաև բացթողումներ և լրջագույն խնդիրներ, որի մասին ես նույնպես հրապարակային, մշտապես ելույթ եմ ունեցել,–պատասխանել է Տիգրան Սարգսյանը՝ ավելացնելով, որ ճգնաժամը բացահայտել է մեր ուժեղ և թույլ կողմերը։

«7օր»–ի թղթակիցը Տիգրան Սարգսյանին հիշեցրել է նաև նախկինում նրա կողմից հնչեցրած այն պնդումը, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանին ոչ միայն կշրջանցի, այլև մենք կկարողանաք օգուտներ քաղել այդ ճգնաժամից, իսկ հիմա ՀՅԴ–ի հարցապնդմանն ի պատասխան՝ առկա ցուցանիշների մեղքը բարդվում է նաև այդ ճգնաժամի վրա։ Այս երկու հայտարարարությունները համեմատելով, կարելի՞ է համարել, որ կառավարությունը կոմպետենտ չէ,–հարցրել է «7օր»–ի թղթակիցը։

–Իհարկե ձեր գնահատականը սխալ է, հարցադրումը ճի՛շտ։ Ցանկացած կառավարություն պարտավոր է գործողություններ իրականացնել, որպեսզի շրջանցի ճգնաժամը։ Դուք հանդիպե՞լ եք որևէ մի դեպք, երբ կառավարությունը հայտարարի, որ ժողովո՛ւրդ, վաղը մեզ հարվածելու է ճգնաժամը։ Ճգնաժամը հենց բնութագրվում է նրանով, որ այն անկանխատեսելի է։ Եթե կանխատեսելի լիներ, ճգնաժամ չէր լինի, որովհետև բոլոր կառավարություններն այնպես կանեին, որ այդ ճգնաժամը չլիներ–պատասխանել է Տիգրան Սարգսյանը։

ՀՀ վարչապետն ընդգծել է նաև, որ ճգնաժամի առաջին ալիքը մեր երկիրն այնուամենայնիվ շրջանցել է, բայց ճգնաժամի երկրո՛րդ ալիքը լուրջ հարված է հասցրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը