Մեկնաբանություն

10.03.2021 10:00


Արմեն Սարգսյանն՝ ընդդեմ ՀՀ զինուժի և հանուն Էրդողանի

Արմեն Սարգսյանն՝ ընդդեմ ՀՀ զինուժի և հանուն Էրդողանի

Եվ այսպես, Արմեն Սարգսյանն իրեն պահեց արմենսարգսյանավարի։ Այսինքն՝ մի քանի օր առաջ գրեց, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկն Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից հեռացնելու մասին հակասահմանադրական է ու հետ ուղարկեց Նիկոլի թուղթը, իսկ հետո այդ նույն հարցով չդիմեց Սահմանադրական դատարան՝ փաստացի հաստատելով Փաշինյանի ուզածը։ Ճիշտ է, Արմենի արածը զրո է, քանզի Գասպարյանը ինչպես կար ԳՇ պետ, այնպես էլ մնում է, բայց ամեն դեպքում ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնողը իր փայ հակապետական քայլն արեց։

Արձանագրենք, որ հայկական զինված ուժերի դեմ աշխատելով՝ Արմեն Սարգսյանը բավարարել է ոչ միայն ու ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի, որքան Թուրքիայի նախագահ Էրդողանի սրտի ուզածը։

Ինչպես հայտնի է, մեր զինված ուժերի վարքագծին օպերատիվ և բացասաբար արձագանքել է պաշտոնական Անկարան։ Էրդողանը բացահայտորեն պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին։ Արմեն Սարգսյանն իր «ձեռքերը լվանալու» քաղաքականությամբ սպասարկել է Թուրքիայի շահը։

Արմեն Սարգսյանը դիշովկա է։ Նաև՝ լպրծուն, դոնդողատիպ ու լղոզված կենդանի։ Դա հայտնի էր վաղուց։ Պարզապես նա ամեն օր նոր ապացույցներ է ներկայացնում։ Ինչ վերաբերում է հայկական զինված ուժերի նկատմամբ նրա վերաբերմունքին, ապա այն դրսևորվել է տարիներ առաջ սեփական որդիներին բանակից թռցնելով։

Արմեն Սարգսյանի զույգ որդիները օտարահպատակ են։ Նրանց Արմենը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, բանակից թռցրել է։ Անգամ պատերազմի օրերին նրա տղաները գոնե մեկ օրով Հայաստան չէին եկել, ուր մնաց, թե Արցախ մեկնեին ու գոնե ձևականորեն ոգևորեին կենաց–մահու կռիվ տվողներին։

Արմեն Սարգսյանը քաղաքականապես դիշովկա է և էլիտար խոպանչի։ Նա ՀՀ քաղաքացի է եղել միայն այն ժամանակ, երբ պաշտոն է ունեցել և մեկ օր անգամ քաղաքացիությունը չի պահել, երբ պաշտոն չի ունեցել։

Արմեն Սարգսյանը Արցախի հետ տեղի ունեցածի համար հավասար պատասխանատվություն ու մեղավորություն է կիսում Նիկոլ Փաշինյանի հետ։ Արմենը մեղավոր է նաև Նիկոլի գործած մյուս ավերածությունների համար, քանզի դիշովկի պես դակել է «ժողովրդի» վարչապետի բոլոր ապօրինություններն ու բավարարել նրա կապրիզները։

Արմեն Սարգսյանն օտարահպատակ է և Նիկոլի հեռացվելուց հետո պետք է վռնդվի նախագահական նստավայրից ու պատասխան տա իր քայլերի համար։ Մեզ Էրդողանի գիծը սպասարկող և Նիկոլի ոտքերի տակ փալաս աշխատող նախագահ պետք չէ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը