Քաղաքական

10.03.2021 09:49


Էդմոն Մարուքյանը, համագործակցելով իշխանության հետ, այս անգամ արդեն արյան վրա փնտրելով երրորդ ճանապարհ, քաղաքական մշուշոտ կարիերա է ապահովում իր համար. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Էդմոն Մարուքյանը, համագործակցելով իշխանության հետ, այս անգամ արդեն արյան վրա փնտրելով երրորդ ճանապարհ, քաղաքական մշուշոտ կարիերա է ապահովում իր համար. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Նա խայտառակ հայտարարություն է արել, նա փաստացի խաղում է մարդկանց զգացմունքների, էմոցիաների հետ՝ հասկանալով, որ հասարակության համար զգայուն հարց է: Այս մասին Երևանի Բաղրամյան պողոտայում Tert.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը` անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հայտարարությանը, թե նախորդ շաբաթ գերիների մեծ խումբ պետք է գար, սակայն Հայաստանում ներքաղաքական զարգացումները դրան խոչընդոտեցին։

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ եթե ունենայինք նորմալ իշխանություններ, մեր գերիներին վերադարձրած կլինեին: «Հիմա խաղալ մարդկանց զգացմունքների հետ, սա իսկապես պատմական մասշտաբի անբարոյականության շեմ պետք է արձանագրես: Ալիևը գործ ունի վաճառականի հետ, Նիկոլ Փաշինյանը ոչ այլ ինչ է, քան առևտրական, միշտ էլ ինչ-որ մի բան է վաճառել և գնել, և հիմա էլ Ալիևի հետ է առ ու ծախի հետ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիրքորոշմանը արտհերթ ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվելու դեպքում, Արփինե Հովհաննիսյանը նախ ասաց, որ այս իշխանությունը կեղծել է ամեն ինչ և ընտրություններն էլ կկեղծի:

«Էդմոն Մարուքյանը պետք է շատ երկար մտածի, քանի որ ինքը համագործակցելով իշխանության հետ, այս անգամ արդեն արյան վրա փնտրելով երրորդ ճանապարհ ինքը քաղաքական մշուշոտ կարիերա է ապահովում թե՛ իր, թե՛ իր խմբակցության համար»,-ասաց նա:

Նախկին պատգամավորն ասաց, որ այս մարդկանց մոտ հետևողական սուտը ուղղակի ձեռագիր է, բնավորություն, արյան, հոգու մեջ է:

Այս խորագրի վերջին նյութերը