Քաղաքական

10.03.2021 09:45


Նախագահը Նիկոլ Փաշինյանի շեֆն է, նա օտարերկրյա գործակալ է, երկու սրիկաներն էլ պետք է հեռանան. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Նախագահը Նիկոլ Փաշինյանի շեֆն է, նա օտարերկրյա գործակալ է, երկու սրիկաներն էլ պետք է հեռանան. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը պետք է թողնի գնա, նա կատարել է հեղաշրջման փորձ՝ փորձելով ազատել Գլխավոր շտաբի պետին: Այս մասին հանրահավաքին Tert.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Նախագահը պոչ է խաղաղացում, նա հիմնականում Նիկոլ Փաշինյանի շեֆն է, պարզապես մեկ–մեկ իբր ռևերանս է անում, իբր մեր կողմը էլի՝ փորձելով դեմքը փրկել: Նախագահը օտարերկրյա գործակալ է, երկու սրիկաներն էլ՝ Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը պետք է հեռանա»,-ասաց նա:

Հրանտ Բագրատյանը կասկածներ հայտնեց, որ փաստաթուղթ կա Տավուշի մարզի, Արարատի մարզի հետ կապված: Նա նշեց, որ վարչապետը զբաղված է ֆեյսբուքյան խուլիգանությամբ:

«Ռուսական զինվորները,, իմ կարծիքով, չեն թողել Տավուշում ադրբեջանցիք անեն այն, ինչ ուզում են, այս մեր ախմախը չի հասկանում, որ հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ սահմանը չի կարող լինել Հայաստանի և Ադրբեջանի սահման: Այն դեպքում սահմանը մի գիծ, մի առու էր, իսկ այսօր սահմանը առնվազն մեկ կիլոմետր լայնություն պետք է ունենա»,-ասաց նա և նշեց, որ ադրբեջանական գյուղերի մասին խոսք լինել չի կարող, մանավանդ երբ Արծվաշենը մեզ չեն հետ վերադարձնում:

«Մեր կուսակցության անդամներն ամենուրեք տեսնում են, որ ադրբեջանական զենք ու զրահատեխնիկա է կանգնած, սպասում են, որ ներխուժեն Հայաստան: Փաշինյանը ձայն չի հանում, ես կասկած ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է, որ Ալիևը փաստեր կհրապարակի, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանին ինքը «կուտ տվել»»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը