Մենք շրջափակում ենք Ազգային ժողովը, և ԱԺ-ն կաշխատի միայն այն ժամանակ, երբ կընդունի մեր պետությանը հարիր որոշում. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
Մենք փակելու ենք Ազգային ժողովի բոլոր մուտքերը, որպեսզի ոչ մի պատգամավոր չկարողանա աշխատել: Այս մասին Բաղրամյան պողոտայում իրականացվող հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավար Վազգեն Մանուկյանը:
«Մենք ԱԺ-ից պահանջում ենք մի աշխատանք՝ հավաքվեն և պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Այս մուտքը փակված է և մենք փակելու ենք մյուս մուտքերը, տղերք առաջ: Մենք այնտեղ նույնպես փակելու ենք մուտքը, վրաններ խփենք, որպեսզի ոչ մի պատգամավոր չկարողանա մտնել այդ շենք: ԱԺ-ն կաշխատի միայն այն ժամանակ, երբ ընդունի հարիր որոշում»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
Շարժման ղեկավարը նաև բեմից հայտարարեց, որ երկիրը չունի գործող նախագահ: «Այս ամենը այլ կերպ կլիներ, եթե մենք ունենայինք նախագահ, բայց մենք նախագահ չունենք, մենք ունենք հարուստ տուրիստ, որը ապրում է դղյակում»,-ասաց շարժման ղեկավարը:
Վազգեն Մանուկյանը նաև հորդորեց Բաղրամյան պողոտայում հավաքվածներին մտածել մի հարցի շուրջ և պատասխանի մեջ է մեր ապագան:
«Մի քանի օր առաջ այստեղ մի երիտասարդ էր խոսում և հարցնում էր՝ Նիկոլին մի կողմ դնենք, ո՞նց եղավ, որ նախորդ սերունդը մեզ պարգևեց անկախ պետություն, հզոր բանակ, հաղթանակներ, ժողովրդավարության և ազատության սաղմեր, իսկ այն սերունդը, որը ծնվեց արդեն անկախության օրոք կորցրեց այդ ամեն ինչը, ո՞րն է պատճառը»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Նա նաև նշեց, որ խնդիրը կոռուպցիայի կամ էլ ընտրությունների կարգի խախտման մեջ չէ: «Այդ հարցի պատասխանը բանալի է մեր ապագայի համար և կա հեշտ պատասխան, որովհետև մեր երկրում կար կոռուպցիա և խախտվում էին ընտրությունները, բայց Ադրբեջանում ավելի շատ կար կոռուպցիա և ավելի շատ էին խախտվում ընտրությունները, բայց բանալին այդտեղ չէ: Ես կոչ եմ անում բոլորին մտածել դրա մասին, ես գիտեմ դա, բայց ուզում եմ բոլորդ պատասխանեք»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
Շարժման ղեկավարը նաև ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմը կանգնեցրել է, երբ երկիրը ծանրագույն վիճակում էր, հիմա նույնպես կհեռանա, երբ երկիրը լինի ծանրագույն վիճակում:
«Նիկոլ Փաշինյանը ունի զարմանալի հատկություն ինքը ուզում է ամեն հարց այնպես լուծի, որ մաքսիմալ վնաս տա մեր պետությանը, պատերազմի ժամանակ 4-րդ օրը ասում էին՝ պատերազմը կանգնեցրու, բայց նա ավարտեց այն ժամանակ, երբ մենք ամենածանր վիճակում էինք և նույնը կանի այժմ»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am