Ես վստահ եմ՝ բանակը չի նահանջելու, այստեղ միայն Օնիկ Գասպարյանի անձի հարցը չէ. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
Բանակը չի նահանջելու և չի ենթարկվելու Նիկոլ Փաշինյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ես վստահ եմ՝ բանակը չի նահանջելու, քանի որ այստեղ միայն Օնիկ Գասպարյանի անձի հարցը չէ, ամբողջ բանակը դա ընդունում է որպես միասնական կոլեկտիվ հարց և այդտեղ նահանջ չի լինելու, եթե հրամանագիր լինի Նիկոլ Փաշինյանի կողմից, որ հանում է աշխատանքից, և համոզված եմ՝ բանակը չի ենթարկվելու»,-ասաց շարժման ղեկավարը:
Նա նաև նշեց՝ մոտակա օրերի ընթացքում տեղի կունենա վճռական հանգուցալուծում:
«Մենք աշխատում ենք պլան Ա-ով, երբ որ տեղի ունեցավ ԳՇ-ի հայտարարությունը, մենք մեր գործունեությունը ծավալեցինք այդ կետի շուրջ, որովհետև դա շատ վճռական նշանակություն ուներ, իսկ այսօր կամ վաղը դուք կտեսնեք վճռական հանգուցալուծումը»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
«Հանուն հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն նշեց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար չի կարող պահել իշխանությունը և իշխանությունը պահելու համար կա միայն մեկ տարբերակ:
«Նիկոլ Փաշինյանը իշխանությունը պահել չի կարող, օրեցօր ժողովրդի ավելի լայն շրջանակներ իրեն չեն ընդունում, բոլոր ինստիտուտներն իրեն չեն ընդունում և մնում է մի ձև՝ անցնել բռնապետության, իսկ բռնապետության անցնելու համար իրեն պետք է բանակը»,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանը նաև անդրադարձավ իր նկատմամբ հարուցված քրեական գործին, որը ուղարկվել է դատարան:
«Շուտով կլինի դատը և կիմանանք՝ ինչ է լինելու: Ես երբեք իմ ասածներն ու կոչերը չեմ մեկնաբանում, դա իրավաբանների գործն է: Այս ամենը բնական է, քանի որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է իր քաղաքական հակառակորդներին ոչնչացնել»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
Հիշեցնենք՝ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ, քաղաքացիները և ընդդիմությունը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Աղբյուրը՝ tert.am