Լրահոս

09.03.2021 16:36


ԶՈւ ԳՇ պետի տեղակալը քրեական գործի շրջանակում ներգրավված է որպես մեղադրյալ

ԶՈւ ԳՇ պետի տեղակալը քրեական գործի շրջանակում ներգրավված է որպես մեղադրյալ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը ներգրավված է որպես մեղադրյալ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Քրեական գործի, մեղադրանքի բովանդակության վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն տվյալ պահին չի կարող տրամադրվել՝ ելնելով նախաքննության տվյալների գաղտնիության իրավական սկզբունքից»,-ասաց Խաչատրյանը:

Այս խորագրի վերջին նյութերը