Լրահոս

09.03.2021 16:08


Արտակ Դավթյանը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա. ՊՆ

Արտակ Դավթյանը նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա. ՊՆ

Հ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանից:

Նշենք, որ ավելի վաղ Արտակ Դավթյանը զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ շտաբի պետի պաշտոնը, որից ազատվել է 2020 թվականի հունիսի 8-ին, ապա նույն թվականի հուլիսի 17-ին նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ: Այդ պաշտոնը Դավթյանը թողել է 2020 թվականի նոյեմբերի 16-ին:

Այս խորագրի վերջին նյութերը