Թող մարզպետը պարզաբանում տա, որ Տավուշից հող չեն հանձնելու․ իջևանցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ)
Իջևանցիները փակել են Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը և պահանջում են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ հանդիպում, որպեսզի հասկանան՝ ի՞նչ է տեղի ունենում Տավուշի սահմաններին՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Մեր պահանջն է, որ մարզպետը ընդամենը պարզաբանում տա, որ Տավուշից հող չեն հանձնելու»,-ասացին բողոքի ակցիայի մասնակիցները։
Իջևանից՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը նշեց, որ պարզաբանում են ուզում Տավուշի մարզպետից՝ հասկանալու Տավուշի հողերի հետագա ճակատագիրն ինչպե՞ս է լինելու։
«Որովհետև մենք մեր պապերից ժառանգություն ենք ստացել, ու այսօր մտահոգություն է առաջացել, որ, հնարավոր է, այդ տարածքները հանձնեն թշնամուն։ Երբ իրենք ասում են՝ Տավուշի մարզի տարածքներից ոչ մի սանտիմետր չենք տալու թշնամուն, ուզում եմ հասկանալ՝ այդ իրենց ասած Տավուշի մարզը ո՞րտեղից է սկսվում, ո՞րտեղ է վերջանում»,-ասաց Սուրեն Մանուկյանը։
Դիտարկմանը, որ մարզպետը հերքել է ադրբեջանցիների՝ չափագրումներ կատարելու հանգամանքը, Մանուկյանը հակադարձեց, որ մարզպետը երբեք չի ասել, որ Սոֆուլուն ու Բարխուդարլուն մնալու են Տավուշի մարզում՝ ինչպես և եղել է միշտ, ընդամենը ասել է, որ Տավուշի մարզից հող չի տրվելու, բայց իրենք պետք է հասկանան՝ մարզպետի պատկերացրած Տավուշի մարզի և իրենց պատկերացրած Տավուշի մարզի սահմանները նո՞ւյնն են, թե՞ տարբեր են։
Իջևանի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Մելքոնյանը խնդրեց միջպետական ճանապարհը բացել՝ ասելով, որ խախտում են հասարակական կարգը, և հորդորեց մարզպետի հետ հանդիպման այլ տարբերակ ընտրել։
«Մենակ Տավուշի սահմանները չեն մեզ հետաքրքրում, Հայաստանի բոլոր սահմաններն էլ մեզ մտահոգում են»,-վստահեցրեց Իջևանի փոխոստիկանապետը։
Տեղի դիրքապահ պայմանագրային զինծառայողներից մեկն էլ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը Զինված ուժերի Գլխավոր շտաբի հետ է։
«Բանակը ես եմ, ես բանակն եմ, հենց հիմա դիրք եմ բարձրանում, ես իմ դիրքի հետ եմ, ես իմ Գենշտաբի հետ եմ»,-ասաց նա։
Նշենք, որ լուրեր են շրջանառվում Սյունիքից հետո Տավուշի մարզի սահմանային որոշ տարածքներ և ճանապարհի հատվածներ ևս Ադրբեջանին հանձնելու մասին։ Այսպիսի կասկածի տեղիք են տվել Տավուշի Ազատամուտ համայնքում ադրբեջանցի զինծառայողների հնարավոր չափագրումները GPS սարքավորումներով։ Այս պահին մարզում են գտնվում ռուս խաղաղապահներ։

Մանրամասն՝ տեսանյութում։