ՌԴ-ի և Իրանի դեմ վարվող գլոբալ քաղաքականության շրջանակներում Հայաստանը շարունակում է Թուրքիայի և ԱՄՆ-ի համար մնալ ուղղակի որպես մանրադրամ (տեսանյութ)
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյան. «Երբ տեսնում ենք, որ, մի կողմից,ԱՄՆ-ը $150,000 դրամաշնորհ է հատկացնում ՀՀ կառավարությանը՝ «Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի բնակիչների միջև բարեկամական հարաբերությունների վերականգնման համար»: Իսկ մյուս կողմից, մենք տեսնում ենք պաշտոնական Անկարայի կողմից Փաշինյանի աննախադեպ աջակցությունը, այս ամենից պարզ է դառնում, թե Փաշինյանի՝ իշխանության մնալն որ կենտրոնների համար է շահավետ: Հասկանալի է լինում, թե ովքեր կարիք ունեն այս տեսակի եւ որակի իշխանություն ունենալ ՀՀ-ում: Նա դեռ չի ավարտել իր առաքելությունը, քանի որ Հայաստանը դեռ գոյություն ունի:
Պետք է հասկանալ, որ ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Թուրքիան, որը մեր պատմական թշնամին է, շահագրգռված չեն Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների իրական զարգացման մեջ: ՌԴ-ի և Իրանի դեմ վարվող գլոբալ քաղաքականության շրջանակներում Հայաստանը շարունակում է Թուրքիայի և ԱՄՆ-ի համար մնալ ուղղակի որպես մանրադրամ»:
ՌԴ-ի և Իրանի դեմ վարվող գլոբալ քաղաքականության շրջանակներում Հայաստանը շարունակում է Թուրքիայի և ԱՄՆ-ի համար մնալ ուղղակի որպես մանրադրամ (տեսանյութ)