Քաղաքական

09.03.2021 14:09


Վազգեն Մանուկյանին կրկին մեղադրանք է առաջադրվել

Վազգեն Մանուկյանին կրկին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։

«Մարտի 9-ին որոշում է կայացվել Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փոխելու մասին, և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Մեղադրանքը լրացվել է 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ Մանուկյանի կողմից հնչեցված կոչերով, որոնք ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ քրգործով նաաքննությունն ավարտվել է, Մանուկյանին և նրա պաշտպանին հայտնվել է նախաքննության ավարտի մասին, և քրգործի նյութերը տրամադրվել են նրանց՝ ծանոթացման:

Այս խորագրի վերջին նյութերը