Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանն ընդեմ ՀՀԿ–ի և ԱԺ մեծամասնության
Ինչպես հայտնի է, ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հանդես էր եկել հարցապնդմամբ, որով իր անվստահությունն էր հայտնում Կառավարությանը։
Աժ–ում այսօր քննարկվել ու քվերակվել է գործադիրի տված պատասխանները։ Ուշագրավ է, որ ՀՀԿ–ականներից շատերը, ովքեր խորհրդարանի դահլիճում էին, շատ պասիվ են իրենց պահել՝ դրանով իսկ ցույց տալով, որ համաձայն չեն այն գնահատականների հետ, որոնք տվել էր Կառավարությունը ՀՅԴ–ին։
Ինչ մնում է գործադիրի պատասխանին, ապա Սերժ Սարգսյանի ու իր կամակատար Տիգրան Սարգսյանի ներկայացրած բացատրություններից ստացվում է, որ տնտեսության ներկա խայտառակ վիճակի հիմնական պատճառն իրենց ստացած ծանր ժառանգությունն է։ Այլ խոսքերով՝ վերոհիշյալ զույգը քննադատում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության և Անդրանիկ Մարգարյանի վարչապետության շրջանները։
2001-2008 թվականները քննադատելով՝ Ս. Սարգսյանն ու Տ. Սարգսյանը փաստացի քննադատում են նաև ՀՀԿ–ին ու ԱԺ ներկա մեծամասնությանը, որոնք վերջին տասը տարիներին եղել են ՀՀ գործադիր իշխանության քաղաքական հենարանը։
Նկատենք, որ իր այս քայլով՝ Սերժ Սարգսյանն, ըստ էության, ուրանում է իր անցյալը, բացասական գնահատում ֆորմալ առումով իր թիմակիցների նախորդ տարիների գործունեությունը և տարանջատվում իր իսկ թիմ կոչվածից։
Հարց է առաջանում, թե այդ դեպքում ու՞մ է ապավինում Սերժ Սարգսյանը։ Պատասխանը պետք է փնտրել վերջին շրջանում հաճախակի հնչող «երկխոսություն» բառի մեջ։ «Երկխոսություն», որի մասնակիցներ Լևոն Տեր–Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը դե ֆակտո դաշինք են կնքել։ Այդ դաշինքի իմաստը արտաքին քաղաքական ոլորտում «ֆուտբոլային» դիվանագիտությունը և Ղարաբաղի հարցի լուծման փուլային տարբերակը միջազգային քավորությամբ արագորեն իրագործելն է, իսկ ներքին կյանքում սեփական թիմակիցներին ու հետևորդներին երկուստեք «քցելը»։
Չեմ զարմանա, եթե մի օր Սերժ Սարգսյանը բացասական գնահատի 1998–ին տեղի ունեցած իշխանափոխությունը և հայտարարի, որ այդ օրերին ինքը հոնգուր–հոնգուր լացել է իր սիրելի ղեկավար Տեր–Պետրոսյանի հեռացման կապակցությամբ, բայց ձայն չի հանել, իսկ Տեր–Պետրոսյանն էլ հայտարարի, թե ինքը 2008–ին պայքարել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Ռոբերտ Քոչարյանի ու նրա կառավարության դեմ ու քանի որ Քոչարյանը հեռացել է, ապա իրենց առաքելությունն է վերջինիս վերադարձը թույլ չտալը, ինչն իրենք տեսնում են Սերժ Սարգսյանի «էջմիածնական միաբանը» դառնալու տարբերակով։ Այ այսպե՛ս է լինում «երկխոսությունը»։ Թե չէ արտահերթ, ֆլան, ֆստան...
Մի խոսքով՝ դեմագոգիան, փարիսեցիությունն ու ցինիզմը սահմաններ չունեն։

Կարեն Հակոբջանյան