2020–ի նոյեմբերի 9–ից հետո Հայաստանն ու Ադրբեջանը գերիներ պետք է չունենային։ Փոխանակումը պետք է լիներ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով։ Այդպես էր պայմանավորվածությունը։
Նիկոլ Փաշինյանը բոլորին տվեց, իսկ Ադրբեջանը նոր գերիներ վերցրեց ու չի վերադարձնում։ Պատանդի կարգավիճակում է պահում՝ դիմացը, փաստացի, Հայաստանը պահանջելով։
Թեև Նիկոլը հայտարարել էր, որ հունվարի 11–ին Մոսկվա է մեկնում նախևառաջ գերիների հարցը լուծելու համար, սակայն ձեռնունայն վերադարձավ՝ զուգահեռաբար բավարարելով Ալիևի պահանջները՝ Սյունիքի միջանցքի մասով։
Նիկոլը շատ լավ գիտի, որ չի կարող լուծել գերիների հարցը, քանզի Ալիևն իրեն փալասի տեղ է դնում և կոշիկները պարբերաբար սրբում իր վրա։ Ու քանի դեռ Նիկոլն է ներկայացնում Հայաստանը, գերիների (և ոչ միայն գերիների) հարցերը չեն լուծվելու։
Ի դեմս Նիկոլի՝ մեր թշնամիները գերության մեջ են պահում Հայաստանը։ Բայց դե Նիկոլին բացառապես իր կաշին ու թալանած փողերն են հետաքրքրում։ Դա է պատճառը, որ կառչած է աթոռից։ Հայաստանը հանձնում է, բայց աթոռը չի հանձնում։ Դրա համար էլ Էրդողանը բացահայտորեն պաշտպանում է Նիկոլին․ սրա նման նվեր էլ որտեղի՞ց գտնեն։
Փաշինյանը Նիկոլ չէր լինի, եթե հանուն աթոռի չդիմեր անբարոյական քայլերի։ Նա օգտագործում ու շահարկում է գերիների հարցը, թե բա ընդդիմությունը չի թողնում, որ գերիներին բերեմ։
Նիկոլը, օգտագործելով գերիների հարազատների հուզական վիճակը, նրանց խաբում է, թե բա գերիներին չեմ կարողանում հետ բերել, քանզի հանրահավաքներ են արվում ու իր հրաժարականն են պահանջում։ Իր ուսապարկ–պատգամավորներից մեկն էլ օրերս նման հայտարարություն արեց։
Իրականությունն այն է, որ միայն Նիկոլի հեռացումից հետո է հնարավոր գերիներին հետ բերել։ Հայաստանին նոր բանակցող է պետք։ Նիկոլը հարց լուծող չէ։ Ավելին՝ Նիկոլը Հայաստանի գլխին նոր պատերազմ է բերելու։
Նիկոլի հեռացումը Հայաստանի անվտանգության կարևորագույն նախապայմանն է։
Նիկոլի գերիները

Պետրոս Ալեքսանյան