Քաղաքական

09.03.2021 10:37


Ինչո՞ւ է ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հապճեպ լքել Հայաստանը. պատասխանում է Աննա Նաղդալյանը

Ինչո՞ւ է ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը հապճեպ լքել Հայաստանը. պատասխանում է Աննա Նաղդալյանը

Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի` իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ: Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նա նշեց, որ որոշման մասին ՄԱԿ֊ի մշտական համակարգողը ու ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները տեղեկացվել են:

Հիշեցնենք` երեկ` մարտի 8-ին հայտնի դարձավ, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ-Հաթինգը հապճեպ լքել է Հայաստանը: Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնել էր, որ այդ շտապողականությունը պայմանավորված է հայաստանյան առաքելության ընթացքում Մարիան Քլարկ-Հաթինգի թույլ տված ինչ-որ սխալներով: Այլ կերպ ասած՝ նա ինչ-որ հարցում իրեն ճիշտ չի դրսևորել:

Mediaport Telegram ալիքի տեղեկություններով` հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի, ինչի հետևանքով ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»:

Նշենք, որ Մարիան Քլարկ-Հաթինգը ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է 2020 թ. հուլիսին։ Մինչ այդ՝ 2016-2020 թթ․, որպես ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ պաշտոնավարել է Մալայզիայում։

Այս խորագրի վերջին նյութերը