Մեկնաբանություն

08.03.2021 20:03


Ինչու է Տեր–Պետրոսյանը պաշտպանում Փաշինյանին (տեսանյութ)

Ինչու է Տեր–Պետրոսյանը պաշտպանում Փաշինյանին (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը լևոնական միջավայրի ու մտածողության ծնունդ է։

Նիկոլի 2018–ի հեղափոխությունը հակաղարաբաղցիական էր։ 2008–ի Լևոնինն էլ։ Հիշեք, թե ինչ էր գոռում մարտի 1–ին Նիկոլը․ «Մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից»։

Նիկոլը 2020–ին Արցախի հետ արեց այն, ինչը պատրաստվում էր անել 1–ին նախագահը 2008–ին։ Նիկոլը Տեր–Պետրոսյանի պես կարծում է, որ Արցախը բեռ է և պետք է այդ բեռից ազատվել ու մերձենալ Թուրքիայի հետ։

«Առանց Ղարաբաղյան հակամարտության և հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման և ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի՝ անկախ այն հանգա­մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»,–ՀՀՇ–ի համագումարում հայտարարել էր Տեր–Պետրոսյանը՝ համոզված լինելով, որ պետք է ամեն գնով բավարարել Ադրբեջանի ու Թուրքիայի ժողովուրդներին։

Նիկոլն այդպիսի հայտարարություն չարեց, բայց իր գործողություններով գնաց լևոնական ուղղությամբ։

Նիկոլն ու իր թիմակիցները գործնականում կյանքի կոչեցին լևոնական թեզերն ու հիմա սազներն առած երգում են, թե բա Արցախի, 5.000 զոհի, տարածքների կորուստը ոչ թե ողբերգություն է, այլ հնարավորություն։ Դա է պատճառը, որ Տեր–Պետրոսյանը պաշտպանում է Նիկոլին և անթույլատրելի համարում բանակի միջամտությունը քաղաքական գործընթացներին։ Եվ դա այն դեպքում, երբ 2008–ի թուրքամետ հեղափոխության փորձի ժամանակ Տեր–Պետրոսյանն ակտիվորեն ներքաշում էր բանակին քաղաքական պայքարի մեջ՝ Ազատության հրապարակում Մանվել ու Գագիկ գոռալով (նկատի ուներ այն ժամանակվա ՊՆ փոխնախարարներ Մանվել Գրիգորյանին ու Գագիկ Մելքոնյանին)։ Իսկ դրանից առաջ՝ 1996–ի նախագահական ընտրությունների ժամանակ, նախագահի աթոռը պահեց բացառապես բանակի ու տանկերի օգնությամբ՝ մինչև այդ կեղծելով ընտրության արդյունքները։

Հիմա պարզվում է՝ Լևոնի համար վատ բան է զինվորականների միջամտությունը քաղաքական կյանքին։ Ի դեպ, այդպես է կարծում նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Ռազմական հեղաշրջումից բողոքում են Նիկոլը, Էրդողանը և Տեր–Պետրոսյանը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը