ՀՀԿ խմբակցության ղեկավար ԳալուստՍահակյանը «7օր»-ին մեկնաբանել է, թե ինչո՞ւ ՀՅԴ խմբակցության ներկայացրած որոշմանը, որով ԱԺ-նպետքէորոշերՀՀնախագահինառաջարկելքննարկելուՀՀկառավարությաննանվստահությունհայտնելուհարցը, դահլիճում ներկա մոտ 40 պատգամավորներից (հիմնական մասը ՀՀԿ-ականներ) միայն 13-ը դեմ քվեարկեց:
«Նշանակումէ, որայդՀՀԿ-ականներըհամաձա՞յնէինկառավարությաննանվստահությունհայտնելուառաջարկին»,– Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է «7օր»-ի թղթակիցը:
-Որևէմեկըկողմչէրկարողլինել: Կոնկրետիմխմբակցությաննէեթեվերաբերում, որևէմեկըկողմչէրկարողլինել,ևաբսուրդկլիներ, որկողմլինեին, որովհետևդամերառաջարկածկառավարություննէ: Եթեդրաանհրաժեշտություննունենայինք, ավելիհեշտձևովկկարողանայինքնմանգործողությունանել,-պատասխանել է Գալուստ Սահակյանը՝ ավելացնելով, որ ազատ էր թողնված՝ դեմ քվեարկեին կամ քվեարկությանը չմասնակցեին.
ՀՀԿ խմբակցության նախագահը նշել է նաև, որ չի մեղադրում ՀՅԴ-ին, քանի որ, որպես ընդդիմադիր, պետք է փորձեր ևս մեկ անգամ հասարակությանը ներկայացնել իրենց բնորոշմամբ այն թերությունները, որոնք ունեցել է կառավարությունը:
Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահ ՀովիկԱբրահամյանն ընդգծել էր՝ անհասկանալիէ, որգործողկառավարություննիրտեղեկանքումամենինչբարդելէնախկին 2 կառավարություններիվրա:
-Բնականաբար,դաճիշտչէ,- Հովիկ Աբրահամյանի հետ համաձայնվել է Գալուստ Սահակյանը,-միանարդարություններկայացրեցկառավարությունը.եթեկարողացելենքճգնաժամընույնիսկորոշակիձևովհաղթահարել, դանախկինկառավարություններիկատարածաշխատանքիհետևանքնէ: Ա՛յն կառավարությունների (մասնավորապես ԱնդրանիկՄարգարյանի կառավարության պայմաններում), երբ երկիրը երկնիշ թվերով տնտեսական աճ ձևակերպեց. որևէկառավարությունայսերկրում, որպեսպատմականերևույթ, hետդարձիճանապարհչունիքննադատելուայդժամանակաշրջանը: Դա մի ժամանակշրջան էր, երբ դրական առումով ամբողջ կառավարությունը տիրոջ աչքով կարողացավ ոչ միայն երկնիշ թվեր ապահովել, այլ եղած պարտքերը` 72 մլրդ, ազգաբնակչությանն անմիջապես հետ վերադարձվեց, էլ չեմ ասում, որ արտաքին պարտքը, որը, կարծեմ, 43-45 տոկոս էր, իջեցվեց մինչև 26 տոկոս: Այնպեսոր, եթեայսօրմենքարդյունքներենքարձանագրում, դրանքնախկինումմերկատարածաշխատանքիհետևանքնեն:
Գալուստ Սահակյան. «Մի անարդարություն ներկայացրեց կառավարությունը...»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «7օր»-ին մեկնաբանել է, թե ինչո՞ւ ՀՅԴ խմբակցության ներկայացրած որոշմանը, որով ԱԺ-ն պետք է որոշեր ՀՀ նախագահին առաջարկել քննարկելու ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, դահլիճում ներկա մոտ 40 պատգամավորներից (հիմնական մասը ՀՀԿ-ականներ) միայն 13-ը դեմ քվեարկեց:
«Նշանակում է, որ այդ ՀՀԿ-ականները համաձա՞յն էին կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկին»,– Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է «7օր»-ի թղթակիցը:
-Որևէ մեկը կողմ չէր կարող լինել: Կոնկրետ իմ խմբակցությանն է եթե վերաբերում, որևէ մեկը կողմ չէր կարող լինել, և աբսուրդ կլիներ, որ կողմ լինեին, որովհետև դա մեր առաջարկած կառավարությունն է: Եթե դրա անհրաժեշտությունն ունենայինք, ավելի հեշտ ձևով կկարողանայինք նման գործողություն անել,-պատասխանել է Գալուստ Սահակյանը՝ ավելացնելով, որ ազատ էր թողնված՝ դեմ քվեարկեին կամ քվեարկությանը չմասնակցեին.
-Քննարկվել էր, և խնդիրը դրված էր, որ ՀՅԴ առաջարկած նախագիծը պիտի չանցնի: Իսկ չանցնելու երկու եղանակ կա՝ կարելի էր դեմ քվեարկել, կարելի էր քվեարկությանը չմասնակցել:
ՀՀԿ խմբակցության նախագահը նշել է նաև, որ չի մեղադրում ՀՅԴ-ին, քանի որ, որպես ընդդիմադիր, պետք է փորձեր ևս մեկ անգամ հասարակությանը ներկայացնել իրենց բնորոշմամբ այն թերությունները, որոնք ունեցել է կառավարությունը:
Նշենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդգծել էր՝ անհասկանալի է, որ գործող կառավարությունն իր տեղեկանքում ամեն ինչ բարդել է նախկին 2 կառավարությունների վրա:
-Բնականաբար, դա ճիշտ չէ,- Հովիկ Աբրահամյանի հետ համաձայնվել է Գալուստ Սահակյանը,-մի անարդարություն ներկայացրեց կառավարությունը. եթե կարողացել ենք ճգնաժամը նույնիսկ որոշակի ձևով հաղթահարել, դա նախկին կառավարությունների կատարած աշխատանքի հետևանքն է: Ա՛յն կառավարությունների (մասնավորապես Անդրանիկ Մարգարյանի կառավարության պայմաններում), երբ երկիրը երկնիշ թվերով տնտեսական աճ ձևակերպեց. որևէ կառավարություն այս երկրում, որպես պատմական երևույթ, hետդարձի ճանապարհ չունի քննադատելու այդ ժամանակաշրջանը: Դա մի ժամանակշրջան էր, երբ դրական առումով ամբողջ կառավարությունը տիրոջ աչքով կարողացավ ոչ միայն երկնիշ թվեր ապահովել, այլ եղած պարտքերը` 72 մլրդ, ազգաբնակչությանն անմիջապես հետ վերադարձվեց, էլ չեմ ասում, որ արտաքին պարտքը, որը, կարծեմ, 43-45 տոկոս էր, իջեցվեց մինչև 26 տոկոս: Այնպես որ, եթե այսօր մենք արդյունքներ ենք արձանագրում, դրանք նախկինում մեր կատարած աշխատանքի հետևանքն են:
7or.am