Քաղաքական

08.03.2021 17:44


Բաղրամյան պողոտան չի ազատվելու, մեր գործողություններում նահանջ չի լինելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Բաղրամյան պողոտան չի ազատվելու, մեր գործողություններում նահանջ չի լինելու․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Երկրի նախագահը երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված ունի ամբողջական պատասխանատվություն։ Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իրենք ունեն սցենարներ և գնում են առաջ, իսկ վաղն ըստ իրավիճակի կորոշեն իրենց քայլերը։ «Իշխանության հետ խոսելու մեկ օրակարգ կա՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Իսկ ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների կոչերին, եթե ինքն ուզում է արտահերթ ընտրություններ, չնայած իմ կարծիքով չի ուզում, դա ընդամենը բլեֆ է, նկատի ունենալով, որ «Հայրենիքի փրկության շարժումը» գտնվում է իր վերելքի վրա, նա կրկին ուզում է փոխել օրակարգը, և մեզ մտցնել անիմաստ քննարկման մեջ։ Եթե ինքն անկեղծ է, հենց հիմա թող գա Ազգային ժողով, հրաժարական տա և լինեն արտահերթ ընտրություններ»,–ասաց նա և նշեց, որ «Իմ քայլը» խորհդարանական ֆրակցիան պարզապես գերի է Նիկոլ Փաշինյանի ձեռքը։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ամեն առավոտ լկտի, կեղծ լուրեր են տարածում Դաշնակցության հասցերին։ Հարցին, թե հնարավոր է վաղը անցնեն պլան Բ–ի, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Մեզ համար մեր երկրի կայունությունը, ցնցումներից զերծ պահելը շատ կարևոր է, բայց սա չի նշանակում, որ մենք նահանջ ենք անելու, վճռական չենք լինելու։ Մենք շատ տրամաբանված, հետևողական գնում ենք առաջ և վաղը, ըստ երկրում ստեղծված իրավիճակի՝ կպլանավորենք մեր հաջորդ անելիքները։ Ակնհայտ է, որ այս պողոտան չի ազատվելու, մեր գործողություններում նահանջ չի լինելու, մենք մեր ժողովրդի հետ հասել ենք մի կետի և հաղթանակը մոտ է»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը