Լուրերը, թե Տավուշում ռուս խաղաղապահներ են օրերս շրջել, այն էլ՝ մի քանի պիկապով, բնականաբար, տարածվեցին կայծակնային արագությամբ: Ավելին, այդ տեղեկություններն սկսեցին շրջանառվել այն սոուսով, որ Տավուշի մի շարք սահմանամերձ գյուղերում ադրբեջանական կողմի հետ ինչ-որ «ջի-փի-էս»-ային սահմանազատումներ են կատարվում կամ առնվազն, դրա նախապատրաստական աշխատանքներն են և նման բաներ: Ունենալով օտարահպատակ ու թուրքական շահերն սպասարկող նիկոլ փաշինի բեհեղզեբուղային «կառավարություն», ինչ աղետ ու զահրումար ասես, կարելի է սպասել:
Բայց այս պատերազմում նիկոլ փաշինի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանի ՊՆ-ն շտապեց հերքել հիշյալ լուրերը, թե՝ նման բան չկա: Իրեն կոտորելով, ինչպես ասվում է՝ մի ոտք առաջ ընկած, հասարակության վրա հոխորտալով, վրա տվեց նաև նիկոլ փաշինի դավաճանական «իշխանության» ու հենց նիկոլի ևս մեկ ներկայացուցիչ՝ ի դեմս Տավուշի մարզպետի պաշտոնն զբաղեցնողի:
Այն, որ ՊՆ-ն հերքում տարածեց, արդեն իսկ շատ վատ նշան է: Հայ ժողովրդին 44 օր լկտիաբար խաբած ու մոլորեցրած ՊՆ-ի կողմից (հենց ՊՆ-ի, այսինքն՝ առկա օտարահպատակ կառավարությա՛ն գերատեսչության մասին է խոսքը, այլ ոչ թե մեր բանակի) տարածված ցանկացած պաշտոնական տեղեկություն, լուր, հերքում և այլն, հիշյալ ստախոսության հանգամանքի բերումով, ընկալվում է տրամագծորեն հակառակ իմաստով: Այսինքն, շատերը դա ընկալում են այսպես. եթե պաշտպանության նախարարությունը հերքում է, ուրեմն հաստատ իրենց հերքածի հակառակն է, ուրեմն՝ հաստատ մի բան կա...
Հատկանշական է նաև թուրքի նոքյար նիկոլ փաշինի ու նրա խմբոնի ներկայացուցիչների պահվածքը: Սրանք, հայ ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների, հայկական քաղաքական ու պետական գործիչների հետ կամ նրանց մասին խոսելիս կատաղի հրեշ ու ազրայիլ են դառնում, բայց վայրկենապես վերածվում են ծեծ կերած ու թրջված թազու, երբ բանը հասնում է իրենց գործատու ալիևի հոխորտանքներին ու վայրահաչին արձագանքելուն: Ալիևի դիմաց պոչները քամակների տակ են պահում, իսկ հայ տեսնելիս՝ ժանիքները մերկացրած գռմռում են: Դե, շնաբարո դուրսպրծուկներն էլ ինչպիսի՞ն են լինում:
Մեկ այլ հանգամանք, թերևս՝ երևույթ, որն ուշադրություն է գրավում և արժե արձանագրել:
Տեսեք, ասացիք՝ ՊՆ, վերջին «տարօրինակ պատերազմի» ընթացքում հանրային ուշադրության վայրիվերումներն աչքի առաջ եկան: Առաջին շաբաթվա ընթացքում ուշադրությունը Ջաբրայիլի վրա էր, հետո շատ սահուն, Ջաբրայիլը «մոռացվեց» ու սկսեցին խոսել Հադրութից: Հետո Հադրութի մասին, ասես կոճակի սեղմումով, հանրային կոլեկտիվ ուշադրությունը մոռացավ, սկսեցին խոսել Իշխանասարից, հետո արդեն Շուշիի շուրջ էին խոսակցությունները և ուշադրությունը: Հետո դա էլ մոռացվեց, ուշադրությունը Քարվաճառի ու Քաշաթաղի վառվող տներն էին ու հայության վայրիվերո գաղթը: Հետո այդ ամենը «մոռացվեց» և ուշադրության սևեռումը Սոթքի, ապա Սյունիքի վրա շեղվեց, հետո արդեն կոնկրետ Շուռնուխի, Որոտանի, հետո...
Հիմա էլ, փաստորեն Սյունիքը, Կապանն ու մնացածը «մոռացանք», կենտրոնանում ենք Տավուշի վրա, ասենք՝ Իջևանի կամ Բերդի տարածքների սահմանամերձ գյուղերի: Հետո, երևի Արարատի ու Վայոց ձորի սահմանամերձ բնակավայրերի վրա ենք շեղվելու՝ Տավուշը «մոռանալով»:
Հետո՞...
Ինչպես խոսակցականով է ասվում՝ «հետո, քեռի Պետո...»:
Ու այդպես, չորացած անտառում բռնկվող մի ծառից մյուսը վազող հրշեջների նման այսուայնկողմ ենք նետվելու, մինչև չհասկանանք, որ դա ոչինչ չի տալու, որ ամբողջ անտառն ու մարգագետինն էլ ներառյալ կորցնելու ենք, հրո ճարակ և շունուգելի փայ են դառնալու, որովհետև հրկիզիչ-հերոստրատին դրել ենք «անտառապետ» և շարունակում ենք նման մեկին հանդուրժել՝ չնայած բացահայտ տեսնում ենք, որ այդ հենց նա՛ է տարբեր կողմերից հրկիզում ծառերը, կրակի կողմից նա՛ է քամի անում, որտեղ կարող է՝ բենզին ու յուղ է լցնում...
Մարդակեր հրեշին ղեկավար են կարգել և ուզում են «լավ լինի»: Մեծն Ջիվանին կասեր՝ «խելքի աշեցեք»:
Ջաբրայիլից մինչև Տավուշ, ազրայիլից մինչև թազի

Արմեն Հակոբյան