Քաղաքական

08.03.2021 11:15


Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հայ գերիներին ազատելու Բաքվին ուղղված կոչով բանաձև կներկայացնի

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հայ գերիներին ազատելու Բաքվին ուղղված կոչով բանաձև կներկայացնի

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը հաջորդ շաբաթ բանաձև կներկայացնի՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայ Դատի Կենտրոնական խորհրդից։

Ըստ աղբյուրի՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է նոր օրինագիծը, որը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները ներկայացնելու են Ներկայացուցիչների պալատին և որով Ադրբեջանին կոչ է արվում անմիջապես ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին, որոնք որպես պատանդ են պահվում նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի հայտարարությունից 100 օր անց:

Այս խորագրի վերջին նյութերը