Լրահոս

08.03.2021 10:59


Երևանում 33-ամյա վարորդը BMW-ով բախվել է արգելապատնեշներին, 30 մետր օդով առաջ ընթանալով՝ կոտրել զինկոմիսարիատի երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջվել. վարորդը տեղում, ուղևորուհին՝ հիվանդանոցի ճանապարհին՝ մահացել են

Երևանում 33-ամյա վարորդը BMW-ով բախվել է արգելապատնեշներին, 30 մետր օդով առաջ ընթանալով՝ կոտրել զինկոմիսարիատի երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջվել. վարորդը տեղում, ուղևորուհին՝ հիվանդանոցի ճանապարհին՝ մահացել են

Այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Երևանի Սարի Թաղի բնակիչ, 33-ամյա Արկադի Ղուկասյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Հալաբյան փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին, կոտրել դրանք, այնուհետև երկաթե արգելապատնեշին և մոտ 30 մետր օդով առաջ ընթանալով, բախվել է Հալաբյան փողոցում գտնվող Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման (ժողովրդին հայտնի Մաշտոցի զինկոմիսարիատի) երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 1 մետր բարձրությունից կողաշրջված վիճակում հայտնվել ստորաբաժանման տարածքում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետանքով Ա. Ղուկասյանը տեղում մահացել է, իսկ ուղևորուհին՝ Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Ազատուհի Ղարիբյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:

Փաստի առթիվ Տ. Վարդանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ ) հատկանիշներով:

Ավտոմեքենան փրկարարներն ու քաղաքացիները դարձի են բերել, ապա քարշակի միջոցով՝ քննիչի հանձնարարականով, տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը