Է. Անտինյան. «Երկրում ամենամեծ խնդիրը մրցակցության բացակայությունն է»
Մամուլի ազգային ակումբում «Նոր քաղաքական լիդերների ձևավորման խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» թեմայի շուրջ տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը նշել է, որ Հայաստանում ամենամեծ խնդիրըմրցակցության բացակայությունն է, քանի որ միայն մրցակցության պայմաններում է ծնվում լիդեր։
-Եթե չկա մրցակցություն, ապա ի՞նչ լիդեր։ Որտե՞ղ է եղել մրցակցություն, որ մենք մտածենք, որ լիդերը ձևավորվել է պայքարի արդյունքում, որն ավելի խելացի է, ավելի ինտելեկտուալ, ավելի վճռական ու հավասար մրցակցային պայմաններում է հաղթել,–նկատել է բանախոսը։
ՀՌԱԿ ատենապետը գտնում է, որ երկրում, բացի սովորական արտագաղթից, կա նաև պլանավորված արտագաղթ, երբ ստանալով կանաչ քարտ՝ մարդը գնում է Միացյալ Նահանգներ, կապույտ քարտ ստանալով՝ դեպի Եվրոպա։ Է. Անտինյանն ընդգծել է, որ գնում են նրանք, ովքեր հաղթում են մրցակցության մեջ, և ովքեր վերարտադրողական աշխատուժ են.
–Միացյալ Նահանգները մրցակցային պայմաններում ընտրում է հային այն դեպքում, երբ մրցույթն իրականացվում է ամբողջ աշխարհում։ Իսկ այդ մարդը մեզ մոտ աշխատանք չուներ։ Նրա խոսքերով՝ նա, ով այսօր մրցունակ է ԱՄՆ–ում և Եվրոպայում, Հայաստանին պետք չէ։
Շարունակելով թեման՝ Է. Անտինյանն ասել է. «Ունենք երեք ընտրող սերունդ և երեքին էլ դաստիարակել ենք հետևյալ կենացով՝ փորձված թանը անփորձ մածունից լավն է։ Այս ազգն այդպես էլ մածուն չկերավ։ Մեր ազգն ունի ցիկլային սկռելոզ, դա տաս տարին է։ 1988–ին սուլեցին Կարեն Դեմիրճյանին, 1998–ին բերեցին։ 1998–ին սուլեցին Լևոն Տեր–Պետրոսյանին, 2008–ին բերեցին։ Հիմա էլ առավոտից իրիկուն որ թերթը բացում ես՝ Ռոբերտ Քոչարյանը գալիս է»։
Նա նկատել է, որ եթե երկրի տնտեսական վիճակը վատ է, իսկ նրա քաղաքական համակարգն ավարտուն չէ, բնական է, որ ինչքան մարդիկ վատ են ապրում, այնքան քաղաքականացված են։ Բանախոսը նաև հավելել է, որ սերնդափոխությունը պետք է բնականոն հունով գնա. այնտեղ, որտեղ չկա մեծի փորձառության և երիտասարդի մտքի ճկունության համադրություն, չկա և առաջխաղացում։
Վերջում Է. Անտինյանը նշել է, որ անձապաշտությանն, ի վերջո, վերջ կտրվի, որովհետև շատ մեծ տրամաչափի լիդերները հերթով ցույց տվեցին, որ իրենց ամպագոռգոռ հայտարարությունները մարդկանց թյուրիմացության մեջ գցելու համար են, ու նման հիասթափության մթնոլորտում նոր ճանապարհ կբացվի մրցակցային պայմաններում լիդերներ ծնելու համար։
Է. Անտինյան. «Երկրում ամենամեծ խնդիրը մրցակցության բացակայությունն է»
Մամուլի ազգային ակումբում «Նոր քաղաքական լիդերների ձևավորման խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» թեմայի շուրջ տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը նշել է, որ Հայաստանում ամենամեծ խնդիրը մրցակցության բացակայությունն է, քանի որ միայն մրցակցության պայմաններում է ծնվում լիդեր։

7or.am