Քաղաքական

25.05.2011 15:56


ՀՅԴ-ն առաջարկել է անվստահություն հայտնել կառավարությանը

ՀՅԴ-ն առաջարկել է անվստահություն հայտնել կառավարությանը

Մայիսի 25-ին ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը Ազգային ժողովին է ներկայացրել հետևյալ որոշման նախագիծը.

«Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 80-րդ և «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 101-րդ հոդվածը, հաշվի առնելով ՀՀ ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության գրավոր հարցապնդմանը ՀՀ կառավարության կողմից տրված պատասխանից առաջացած հիմնավոր մտահոգությունները և նկատի ունենալով կառավարության կողմից հռչակված սոցիալ-տնտեսական ցուցանիշները չապահովելու հանգամանքը , առաջընթաց տեմպերով ճգնաժամի հետևանքները և պատճառները վերացնելու անհետաձգելիությունը, արտահանման ու տեղական արտադրության խթանմանն ուղղված տնտեսական համակարգի ձևավորման անհրաժեշտությունը, աղքատության հաղթահարման և սոցիալական ծրագրերի անխափան կիրառումը ապահովելու հրատապությունը, ՀՀ Ազգային ժողովը որոշում է առաջարկել ՀՀ նախագահին քննարկել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը»:

Որոշման նախագիծը ներկայացնող ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշել է, որ իրենք վերոնշյալ որոշման նախագծով ցանկանում են հնարավորություն տալ ՀՀ նախագահին լուծել դիլեման, թե երբ է կառավարությունն անկեղծ եղել՝ հիմա՞, թե՞ 2008թ.-ին:

-Չի կարելի միաժամանակ դժգոհ լինել ստեղծված ժառանգությունից և հանդես գալ այդ ժառանգությունը շարունակողի դիրքերից: Կամ այստեղ ես կամ այնտեղ, եղբայր: Միաժամանակ 2 տեղում հնարավոր չէ լինել,- իր խոսքը եզրափակել է Ա.Ռուստամյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը