Լրահոս

15.04.2009 15:45


«ԱՍԱԼԱ»–ի նախկին անդամը Միջազգային ճգնաժամային խումբը համարում է արևմտյան քաղաքական վերնախավերի ստվերային ցանկություններն արտահայտող դեսպան

«ԱՍԱԼԱ»-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշյանը «7 օր»-ին ասել է, որ, իրականում, Միջազգային ճգնաժամային խումբը «սովորական հետազոտական կենտրոն չէ, այլ հիմնականում արևմտյան քաղաքական վերնախավերի ստվերային ցանկություններն արտահայտող դեսպան»։

Ա. Ենիգոմշյանը հիշեցնում է, որ հենց ՄՃԽ-ի առաջարկություններն է, չնչին փոփոխություններով, ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացրել որպես «Մադրիդյան սկզբունքներ»։

-Զեկույցը, եթե մի կողմից հայերի գլուխը փափուկ բարձի վրա է դնում, մյուս կողմից մի վտանգավոր բան կա՝ հայաստանից պահանջում են ընդունել Կարսի պայմանակգիրը և հայտարարել, որ տարածքային պահանջներ չունի Թուրքիայից,- ասել է, Ա. Ենիգոմշյանը՝ հավելելով.

-Սա մեզ առավել ևս պետք է զգուշացնի, որովհետև այս խմբի առաջարկները հենց այն են հանդիսանում, ինչը իրական բանակցություններում տեղի է ունենում։

«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հ/կ-ի անդամ Արմեն Եղյանն էլ համոզված է, որ Միջազգային ճգնաժամային խմբի նախօրեին հրապարակած զեկույցը վատնգավոր ծուղակ է, քանի որ հայ-թուրքականան հարաբերությունները հաստատող պայմանագրի կնքումից հետո «գրավյալ» տարածքների վերադարձն է նախանշում։

 

Այս խորագրի վերջին նյութերը