Քաղաքական

07.03.2021 12:26


Ոստիկանությունը 66 միլիոն դրամի մեկ անձից գնում է իրականացրել

Ոստիկանությունը 66 միլիոն դրամի մեկ անձից գնում է իրականացրել

Ոստիկանությունն այս տարվա փետրվարի 19-ին 44 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «ՖՎ-Գ» ՍՊԸ-ի հետ՝ ծառայությունում ծրագրային ապահովման սպասարկման ծառայությունների գնման նպատակով։

Ոստիկանությունը գնումն իրականացրել է մեկ անձից՝ առանց մրցույթի՝ համապատասխան ՀՀ գնումների մասին օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդի ա/ ենթակետ ՀՀ կառավարության 04.05.2017թ. 526-Ն։

Դրանից մեկ օր առաջ՝ փետրվարի 18-ին էլ, նույն ընկերությունից դարձյալ գնում է իրականացրել այս անգամ ներքին ծառայողական (ինտրանետ) ցանցի սպասարկման նպատակով։

Գնման արժեքն այս անգամ կազմել է 22 միլիոն դրամ։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը