Լրահոս

06.03.2021 19:33


Վարանդայի և Ջրականի շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն․ Արցախի ԱԻՊԾ

Վարանդայի և Ջրականի շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն․ Արցախի ԱԻՊԾ

Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացրել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններում:

Հայտնաբերվել է ևս երկու աճյուն:

Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 8-ին:

Զինադադարից հետո հայտնաբերված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը 1490 է:

Այս խորագրի վերջին նյութերը