Լրահոս

06.03.2021 13:35


Գորիսում զինված հարձակման են ենթարկվել ՍԱՏՄ անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզի կենտրոնի գլխավոր տեսուչի հարազատները

Գորիսում զինված հարձակման են ենթարկվել ՍԱՏՄ անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզի կենտրոնի գլխավոր տեսուչի հարազատները

Ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 3-ին իրենց մոտ ստացված ահազանգի փաստով։ Նույն օրը, ժամը 17։20-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ակներ գյուղում զինված հարձակում է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները Գորիսի ոստիկանություն են հրավիրել Ակներ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Արտեմ Մինասյանին, ով հայտնել է, որ ժամը 17։00-ի սահմաններում ինքը հեռախոսազանգ է ստացել իր եղբոր որդի Ալբերտ Մինասյանից, ով հայտնել է, որ համագյուղացի՝ 51-ամյա Սեդրակ Սեդրակյանը նռնակով սպառնացել է, որ կպայթեցնի իրենց, և լսելով այդ մասին՝ ինքը գնացել է եղբոր տուն, որպեսզի իմանա, թե ինչ նպատակով է Ս. Սեդրակյանը փորձում դիմել նման քայլի, սակայն վերջինս այնտեղ գտնվողների հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, ապա դանակով հարձակվել իրենց վրա, սպառնացել, որ կսպանի, ապա դիմել է փախուստի, ինչից հետո ինքն այդ մասին տեղեկացրել է Գորիսի ոստիկաններին։

Որոշ ժամանակ անց ոստիկանները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հայտնաբերում են Ս. Սեդրակյանին իր բնակարաանում, որտեղ վերջինս ոստիկաններին է ներկայացրել ԱԿՄՍ տիպի ինքնաձիգ, 2 պահունակ, 32 հատ 7.62 մմ տրամաչափի փամփուշտներով և խոհանոցային դանակ, որտեղից նա բերման է ենթարկվում ոստիկանություն։

Վերջինս հայտնել է, որ այդ ամենն ինքը ստացել է վերջին պատերազմական գործողությունների ժամանակ Գորիսի համայնքապետարանից։

Ա. Մինասյանն աշխատում է ՀՀ կառավարության ենթակայության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզի կենտրոնի գլխավոր տեսուչ։

Այս խորագրի վերջին նյութերը