Լրահոս

06.03.2021 11:06


6 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 508 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

6 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 508 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում մարտի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 508 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 174 257-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4043-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 191 է, ընդհանուր առողջացածներինը՝ 164 654, փաստացի բուժվողներինը՝ 5560: Մեկ օրում արվել է 3016 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 747879 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը