Գյումրիում կրճատվում է նպաստառուների թիվը՝ ի հաշիվ ցուցակների ճշգրտման
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը նշել էր, որ այսօր ընտանեկան նպաստի համակարգն էապես մաքրելվել է, ինչը հնարավորություն է տվել, որպեսզի իրականում անապահով ընտանիքները կարողանան դիմել, փաստագրվել և նպաստի իրավունք ձեռք բերել։
Ըստ Սոցիալական ծառայությունների Գյումրի 2–րդ տարածքային բաժնի տրամադրած պաշտոնական տվյալների, 2007թ-ի համեմատությամբ 2009 թ-ին իրենց մոտ նպաստառուների թիվը 9000 -ից կրճատվել է՝ հասնելով 6000-ի: Սոցիալական ծառայությունների Գյումրի 2–րդ տարածքային բաժնի պետ Էդիկ Բաղրամյանի խոսքերով, սա բացատրվում է իրենց կողմից տարվող ցուցակների մաքրման ինտենսիվ աշխատնքներով:
-Միայն այս տարվա ընթացքում 6 ամսով զրոյացվել են 292 քաղաքացիների նպաստ ստանալու իրավունքը' ՀՀ պետական նպաստների մասին օրենքի տառին համապատասխան, քանի որ այդ քաղաքացիները ժամանակին չեն դրամադրել իրենց կարգավիճակում կատարված փոփոխությունների մասին տեղեկատվություն,- նշել է Է. Բաղրամայնաը:
Նրա խոսքերով միտում է նկատվում, որ առաջիկայում հնարավոր է կտրուկ ավելանա նպաստառուների թվաքանակը' պայմանավորված տնտեսական ճգնաժամով:
-Մարդիկ արտագնա աշխատանքի չեն մեկնել կամ արդեն ձեռնունայն վերադարձել են, նրանք բնականաբար դիմելու են՝ մեզ հերթագրվելու համար,- ասաց Է. Բաղրամայանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի