Վայոց ձորում' Արենի գյուղի մոտակայքում, նույնացվել է եւս մեկ հնագիտական գտածոյի տարիք: Աշխարհի ամենահին գինեգործական համալիրը 6000 տարեկան է: Ինչպես հայտնում է հայ-իռլանդական-ամերիկյան միջազգային հնագիտական էքսպեդիցիայի ղեկավար, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը, գտնված առարկաների' գինու հնձանի եւ կարսների հնագիտական ուսումնասիրությունն անցկացվել է Կալիֆորնիայի համալսարանում:
Դրանից առաջ նույն քարանձավային համալիրում հայտնաբերվել էր կոշիկ, որը համարվել էր կաշվե ամենահին կոշիկը: Այն 5 500 տարեկան է: «Քարանձավային համալիրն ունի մշակութային տարբեր շերտեր, որոնք հետեւողականորեն ուսումնասիրվում են 2007 թվականից: Հայտնաբերվել են բազմաթիվ, հրաշալի պահպանված առարկաներ: Բացի կոշիկից եւ գինեգործական համալիրից մենք գտանք գրեթե ամբողջությամբ պահպանված տնային այծի մնացորդներ: Եթե մեր ենթադրությունները հաստատվեն այդ մնացորդների տարիքի հետ կապված' մոտ 6000 տարեկան, ապա դա կլինի վայրի ցեղակիցներին ամենից մոտ կանգնած տնային կենդանու ամենալավ պահպանված օրինակը»,- ասաց Գսպարյանը:
Ամենահին գինեգործական համալիրը 6000 տարեկան է

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն