Մեկնաբանություն

05.03.2021 18:35


Կոնկրետ են թե՛ նախագահ Քոչարյանի ներկայացրած մեղադրանքները, թե՛ նրա նկատմամբ հետաքրքրությունը

Կոնկրետ են թե՛ նախագահ Քոչարյանի ներկայացրած մեղադրանքները, թե՛ նրա նկատմամբ հետաքրքրությունը

Ռուսաստանի առաջատար լրատվամիջոցներին նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա ասուլիսն աննախադեպ է մի քանի առումով:

Առաջինը. չկարողացանք մտաբերել մեր երկրի որևէ ղեկավար գործչի, նրա դիրքորոշման ու տեսակետների նկատմամբ նման ընդգրկուն հետաքրքրության որևէ այլ դեպք՝ առանձին վերցրած գերտերության մեդիա-դաշտի ներկայացուցիչների կողմից: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մարտի 4-ի ասուլիսը, առանձին վերցրած Հայաստանում գտնվող ռուսական առաջատար լրատվամիջոցներին, խիստ տպավորիչ էր թե՛ ընդգրկման ու ներկայացված ԶԼՄ-ների քանակի առումով, թե՛ հատկապես՝ բովանդակությամբ:

Երկրորդը. այն փաստն ինքնին, որ ներկա դրությամբ Հայաստանում են Ռուսաստանի գրեթե բոլոր առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները, հատուկ թղթակիցները, նկարահանող խմբերը, արդեն իսկ պարզորոշ վկայությունն է այն բանի, որ թե՛ Ռուսաստանի ղեկավար ու քաղաքական շրջանակները, թե՛ հանրության քաղաքականացված մասը մեծ հետաքրքրությամբ են հետևում մեր փոքր երկրի բեկորների վրա տեղի ունեցող զարգացումներին:

Երրորդը․ առանձնահատուկ պետք է ընդգծել, որ տվյալ դեպքում նման մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ թե երկրի գործող ղեկավարի, այլ Արցախի ու ՀՀ նախկին նախագահի, ներկա «իշխանության» ընդգծված ընդդիմադիր պետական գործչի տեսակետը, գնահատականը, դիրքորոշումը: Նման ակնհայտ հետաքրքրվածությունը նույնպիսի ցցուն վկայությունն է այն բանի, որ Ռուսաստանի ղեկավարությունը, ազդեցիկ-քաղաքական շրջանակները նախ՝ առանձնապես պատրանքներ չունեն ու հազիվ թե ինչ-ինչ հույսեր են կապում նիկոլ փաշինի և նրա «ուսապարկերի» իշխանության հետ, բացի այդ՝ պարզից էլ պարզ է, թե կոնկրետ որ գործիչն է ընկալվում որպես վստահելի գործընկեր և իրական լիդեր:

Չորրորդը․ ռուսական լրատվամիջոցները պահանջարկ չեն ներկայացնում Հայաստանի գործող ղեկավարից մեկնաբանություններ ստանալու համար, այլ դիմում են հակառակ բևեռի ներկայացուցչին ու լայնորեն լուսաբանում նրա խոսքերը։

Ռուսաստանի առաջատար լրատվամիջոցների նման հետաքրքրությունն ուղղակիորեն ցրում է նիկոլ փաշինի «իշխանության» ներկայացուցիչների այն «ջրիկ»-քարոզչական թեզերը, թե իրենք, իբր Ռուսաստանի ղեկավարության հետ հարաբերություններում խնդիրներ չունեն, թե, իբր համագործակցում են, թե հայ-ռուսական հարաբերություններն, իբր, նորմալ վիճակում են: Մի խոսքով, նիկոլ փաշինի ու նրա մանկլավիկների այն հայտարարությունները, թե Ռուսաստանն աջակցում է իրենց, ևս մեկ անգամ հօդս ցնդեցին: Կրեմլը շփվում է սրանց հետ՝ պարզապես հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, պաշտոնական խողովակը։

Այլ հարց է, որ որոշակի հանգամանքների բերումով՝ նիկոլ փաշինն օրնիբուն լիզում է Պուտինի կոշկաքուղերը, դե իսկ նա էլ հանդուրժում է կամակատարին, ռուսերեն ասած՝ «դա պառի, դա վրեմենի», այսինքն՝ առայժմ: «Իսկանդերապատումն» ու նիկոլ փաշինի խուճապահար վնգստոցը, թե՝ «նաշ ցար, սամի լուչշի ցար, յեվո «Իսկանդեր» սամի լուչշի ռակետ», շատ հստակ ի ցույց են դնում «թավշապետի» գետնատարած ու նվաստացուցիչ դիրքը՝ հայ-ռուսական հարաբերություններում:

Ինչ վերաբերում է ասուլիսում նախագահ Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարություններին, ապա արժեր հատուկ ընդգծել «տարօրինակ պատերազմի» վերաբերյալ, կարելի է ասել՝ ամփոփ ներկայացված մեղադրանքներին ու առավել քան հիմնավոր կասկածներին, որ նիկոլ փաշինի գլխավորած իշխանությունը ծրագրավորված պարտության է գնացել:

Չկրկնենք ևս մեկ անգամ հնչեցված հիմնական թեզերը, դետալները, որոնք հիմք են տալիս ամենաքիչը կասկածել (մեղմ ասած), որ նիկոլ փաշինն ու նրա «քայլոները» դավաճանություն են թույլ տվել: Առավել հետաքրքրական է մեկ այլ հանգամանք: Մասնավորապես այն, որ բոլոր ներկայացված մեղադրանքներով ու փաստական տվյալներով, անգամ ներկայացվածի 5 տոկոսի չափով փաստական հանգամանքներով վաղուց արդեն պետք է «պետական դավաճանության» հոդվածով նախաքննություն ընթանար: Առավել ևս մի վիճակում, երբ նիկոլ փաշինի գլխավորած «իշխանությունը» ոչ միայն որևէ հոդաբաշխ բացատրություն չի ներկայացրել պատերազմի ու դրա աղետային հետևանքների, դրա պատճառների վերաբերյալ, այլև մինչ օրս չեն էլ ասել, թե ինչ կորուստներ ունենք:

Մի խոսքով, եթե մինչ այժմ դատախազությունը, քննչական մարմինները «քնել» են և կոնկրետ նիկոլ փաշինի ու նրա «քայլոների» դեմ մեղադրանքով քննություն չեն սկսել, ապա նախագահ Ռոբերտ Քոչարյանի այս վերջին հայտարարություններից հետո նրանք արդեն չեն կարող պարզապես լռել: Այսինքն, կարող են, իհարկե, շարունակել անգործությունը, բայց դա նշանակում է, որ բոլոր այդ մարմինները, դատախազ, ԱԱԾ, ՀՔԾ և այլն, ինքնաբերաբար դառնում են նիկոլ փաշինի հանցակիցը:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը