Քաղաքական

05.03.2021 15:57


Քոչարյանը մարտիկ է․ Մարկեդոնովը` Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին

Քոչարյանը մարտիկ է․ Մարկեդոնովը` Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն սկսվել է 2018 թվականից, եւ այն կանխորոշված ​​էր նրա դեմ հարուցված քրեական գործով: Այս մասին մարտի 5-ին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Ըստ նրա` գործող վարչապետ Փաշինյանը խախտել է Հայաստանում շատ կարևոր չգրված կանոնը, համաձայն որի հեռացած պետության ղեկավարին չեն հետապնդվում` անկախ նրանից, թե ով ինչ անձնական թշնամանք ունենա:

«Վարչապետի օրոք քրեական գործ է հարուցվել, որը խիստ քաղաքականացված է: Եթե ​​խոսքը պետության նախկին ղեկավարի մասին, ապա դա փաստացի քաղաքականացված գործ է»,-ընդգծեց փորձագետը: Քոչարյանը, ինչպես նշեց Մարկեդոնովը, ցույց տվեց, որ մարտիկ է, պատրաստ չէ պասիվ հետեւող լինել եւ վերադարձավ քաղաքականություն:

«Այս ամենը հանգեցրեց նրան, որ այժմ Փաշինյանը շատ բարդ իրավիճակ ունի հնարավոր պաշտոնանկության հետ կապված, այսինքն` եթե չլիներ այս ամենը, նա կարող էր եւ հուշեր գրել: Այժմ նրա հեռանալը բավականին վտանգավոր է, քանի որ նա, հավանաբար, կարծում է, որ հուշերով այս ամենը կարող է չսահմանափակվել»,-նշեց քաղաքագետը:

Ըստ փորձագետի` հայ ընդդիմադիրներն ավանդաբար միմյանց հետ ավելի շատ են պայքարում, քան իշխանությունների հետ հարցի շուրջ, թե ով է գլխավոր ընդդիմադիրը, սակայն Քոչարյանն այն գործիչը չէ` ինչ-որ երկրորդական դերում լինելու համար:

Նա հիշեցրեց, որ հենց Քոչարյանի օրոք Հայաստանը մտավ ՀԱՊԿ, հենց նրա նախագահության տարիներին Հայաստանը մտավ Մաքսային միություն:

«Դրանով էլ պայմանավորված են Մոսկվայի գնահատականները»,-եզրափակեց նա:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը