Ոստիկանները բերման ենթարկեցին ցուցարարներին, որոնք Փաշինյանի համար բերված իրերով լցված պայուսակով բողոքի ակցիա էին անում Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
Մենք բերել ենք խորհրդանշական իրեր, որոնք պետք է հանձնենք կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին քաղաքացիները, որոնք բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց:
«Մենք ուզում ենք, որ կապիտուլյանտը թույլ տա ներս մտնենք և ցույց տանք՝ ինչ կա ներսում, իսկ եթե չստացվի, մենք այս իրերով պարկը կթողնենք այստեղ»,-ասաց քաղաքացի Մկրտիչ Վարդանյանը:
Քաղաքացի Մկրտիչ Վարդանյանը ցուցադրեց, թե ինչ կա պայուսակի մեջ՝ նշելով, որ կան իրեր, որոնք քաղաքացիներն են ավելացրել, օրինակ՝ սև թուղթ, իսկ քաղաքացի Կարապետ Պողոսյանը մեկնաբանեց իրերի նշանակությունը:
«Ուսապարկում կա դիմակ, որը մենք հանել ենք նրա երեսից և դա ցույց է տալիս նրա կեղծավորությունը, ուսապարկում կա փուչիկ, որը խորհրդանշում է իր սուտը, կախարդական փայտիկ, 2018 թվականի միասնական քարտեզ, և իր աջակից՝ Իլհամ Ալիևի լուսանկարը»,-ասաց քաղաքացի Կարապետ Պողոսյանը:
Ոստիկանները մոտեցան և հորդորեցին քաղաքացիներին վերցնել պայուսակը, և ոստիկանները քաղաքացիներին բերման ենթարկեցին, նշելով՝ քաղաքացիներին բերման են ենթարկում անձը պարզելու համար:

Աղբյուրը՝ tert.am