Քաղաքական

05.03.2021 12:59


Սյունիքի դարպասները բաց են թշնամու առաջ, փոխարենը՝ ժողովրդի առաջ զոդում են ԱԺ դարպասները. Իվետա Տոնոյան (տեսանյութ)

Սյունիքի դարպասները բաց են թշնամու առաջ, փոխարենը՝ ժողովրդի առաջ զոդում են ԱԺ դարպասները. Իվետա Տոնոյան (տեսանյութ)

Այն, որ մեր երկրում իրավիճակը պայթյունավտանգ է, երկրորդ կարծիք լինել չի կարող: Սյունիքում ադրբեջանական զինուժը նոր խրամատներ են փորում, և այս փաստը չեն ժխտում նույնիսկ իշխանությունները: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Ստացվում է՝ Սյունիքի դարպասները բաց են թշնամու առաջ, փոխարենը՝ ժողովրդի առաջ զոդում են ԱԺ դարպասները: Դրանում համոզվեցինք երկու օր առաջ, երբ ԱԺ-ի շենքից դիպուկահարները նշանառության տակ էին վերցրել խաղաղ ցույցի մասնակիցներին: Որքան էլ իշխանության ներկայացուցիչները փորձեն դրա համար մտացածին հիմնավորումներ ներկայացնել, սա չունի որևէ արդարացում ու բացատրություն»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե իշխանություններն իրենց սեփական վախերը փարատելու նպատակով պատրաստ են ամեն քայլի:

«Մարտի 1-ի հանրահավաքի կազմակերպչական աշխատանքների ընթացքում բոլորս տեսանք, թե ինչ կարգի պետական և վարչական ռեսուրս օգտագործվեց իշխանությունների կողմից»,-ասաց Տոնոյանը՝ նշելով, թե չի հասկացել՝ ինչու էին իշխանականները ոգևորությամբ տարածում այդ հանրահավաքի լուսանկարները։

«Մաթեմատիկական նվազագույն գիտելիքներ ունեցող մարդը շատ լավ կարող էր հասկանալ, որ Հանրապետության հրապարակում հավաքված է իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին քվե տված շուրջ 880 հազար քաղաքացիների ընդամենը 3 տոկոսը»,-ասաց նա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը