Լրահոս

05.03.2021 18:40


Կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել հարկային տեսուչին. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել հարկային տեսուչին. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության Էրեբունու բաժնի հարկային տեսուչները խախտումները չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով դրանց ընթացքը չլուծելու ակնհայտ ապօրինի անգործության համար տնտեսվարողից պարբերաբար որպես կաշառք պահանջել և նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր չափերի գումարներ:

Այսպես, 2020 թվականի ապրիլին ավագ հարկային տեսուչ Ա. Պ.-ն և հարկային տեսուչ Վ. Ս.-ն այցելել են Երևան քաղաքում գործող քաղցրավենիքի վաճառքի խանութ, որտեղ կատարված հսկիչ գնման ժամանակ նրանց ՀԴՄ կտրոն չի տրամադրվել։ Բացի այդ, խանութում վաճառք իրականացնող անձը գրանցված չի եղել որպես աշխատող։ Հայտնաբերված խախտումները չարձանագրելու համար հարկային տեսուչները խանութի տնօրենից պահանջել են կաշառք։

Այնուհետև, հետագայում ևս խախտումները չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով դրանց ընթացքը չլուծելու համար, 2020 թվականի ընթացքում Ա. Պ.-ն ու Վ. Ս.-ն խմբով և նախնական համաձայնությամբ խանութի տնօրենից պարբերաբար պահանջել և ստացել են կաշառք։

Վերը նշված արարքների կատարման համար 04.03.2021թ.-ին Վ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Վ. Ս.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: Ա. Պ.-ին դեռևս 28.01.2021թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը