Լրահոս

05.03.2021 09:39


Տավուշի մարզում ճամփեզրին թափված քարերի կույտը 25-ամյա վարորդի համար դարձել է ավտովթարի պատճառ. կա վիրավոր

Տավուշի մարզում ճամփեզրին թափված քարերի կույտը 25-ամյա վարորդի համար դարձել է ավտովթարի պատճառ. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Հովհաննես Ավագյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Նոյեմբերյան քաղաքի Երևանյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ճամփեզրի թափված քարերի կույտին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հ. Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը