Քաղաքական

05.03.2021 08:48


Չորս համայնքի գործող և նախկին ղեկավարներ դիմել են ՍԴ, վիճարկում են գործադիրի կողմից տեղական ինք­նակառավարմանը միջամտող օրենք­ների դրույթների սահմանադրականու­թյունը․ «Ժողովուրդ»

Չորս համայնքի գործող և նախկին ղեկավարներ դիմել են ՍԴ, վիճարկում են գործադիրի կողմից տեղական ինք­նակառավարմանը միջամտող օրենք­ների դրույթների սահմանադրականու­թյունը․ «Ժողովուրդ»

Հանրապետության չորս համայնք­ների գործող եւ նախկին համայնքապետեր դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով գործադիր իշխանության կողմից տեղական ինք­նակառավարմանը միջամտող օրենք­ների դրույթների սահմանադրականու­թյունը:

Դիմումատուներից երեքը ներ­կայացնում են հանրապետության խոշորացված՝ Դիլիջան. Տաշիր եւ Թումանյան համայնքները, իսկ մեկը՝ Արթիկ համայնքը:

Դիլիջանի նախկին համայնքապետ Արմեն Սանթրոսյանը, Թումանյանի նախկին համայնքապետ Լեւոն Զավարյանը, Տաշիր համայնքի գործող ղեկավար էդգար Արշակյանը եւ Արթիկ համայնքի ղեկավար Մխի­թար Վարագյանը Սահմանադրական դատարանում վիճարկում են «Տեղա­կան ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1 կետի (հա­մայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում վարչապետի կամ մարզպետի կողմից հա­մայնքի ղեկավարի պաշտոնակատա­րի նշանակումը) եւ 2020 թվականի հունիսի 18-ին ընդունված «ՀՀ ընտրա­կան օրենսգիրք Սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրա­ցումներ կատարելու մասին» ՀՀ օրեն­քի անցումային եւ եզրափակիչ դրույթ­ների՝ 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (համայնքի ղեկավարի լիազո­րությունների ժամկետի լրանալու դեպքում համայնքի ղեկավարի ընտ­րություն չի նշանակվում, իսկ համայն­քի ղեկավարի լիազորությունները միևչեւ ավագանու լիազորությունների ժամկետը լրանալն իրականացնում է համայնքի ղեկավարի պաշտոնակա­տարը) սահմանադրականությունը:

Այս խորագրի վերջին նյութերը