Մեկնաբանություն

04.03.2021 16:45


նիկոլի շնաբարո դուրսպրծուկների վնգստախառն ու ոհմակային հարձակումը դատական իշխանության վրա

նիկոլի շնաբարո դուրսպրծուկների վնգստախառն ու ոհմակային հարձակումը դատական իշխանության վրա

Ազգային ժողովն անարժանորեն զբաղեցնող անհայտ ծագման ու անհայրենիք, Արցախը ծախած ու ազգադավ «քայլոները» կատաղած ոհմակի նման վրա էին տվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի վրա: Խնդրեմ, կարելի է հետևել (եթե նյարդերի ամրությունը թույլ է տալիս) մարտի 3-ի նիստի ընթացքին, օրինակ, առաջին 3 ժամը, և անհնար է, որ նողկանքի սուր զգացողություն չառաջանա՝ նիկոլ փաշինի շնաբարո դուրսպրծուկների հանդեպ:

Առհասարակ, ԲԴԽ նախագահը ԱԺ ամբիոնի մոտ էր հայտնվել Վճռաբեկ ատյանի երկու դատավորի թեկնածություն ներկայացնելու օրակարգային հարցով: Բայց նիկոլի «քայլոները», նիկոլի շնաբարո դուրսպրծուկները, որ մեկն ուզում է լինի՝ զանազան արթուրհովհաննիսյաններ, հրաչյահակոբյաններ, թե արմանբաբաջանյաններ, վրա էին պրծել Ռուբեն Վարդազարյանին, թե դու քանի՞ գլխանի ես, որ 20 թվի նոյեմբերի 15-ին դատավորներին կոչ ես արել, թե... առաջնորդվեք միայն օրենքով, վստահ եղեք որ՝ «...որևէ մեկը թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական հասարակության որևէ օղակից չի կարող միջամտել կամ ներգործել ձեր իրավասութունների դաշտ: Ցանկացած նման միջամտություն կհանդիպի անձամբ իմ կոշտ դիմադրությանը, և նման դեպքերը կդառնան քննության առարկա քրեադատավարական կանոններով»:

ԲԴԽ նախագահի հիշյալ կոչը, նկատենք, բացառապես այն մասին է, որ անթույլատրելի է որևէ մեկի, իշխանություն լինի, թե ընդդիմություն, միջամտությունը կամ ներխուժումը դատավորների իրավասության դաշտ:

Եվ ահա, այդ կոչից գրեթե 4 (չորս) ամիս անց, նիկոլի ուսապարկերի «իշխանությունը» ամենակատաղի ու վայրագ եղանակով, փողոցային զազրախոսական բառամթերքով հարձակվել է երկրի դատական իշխանության թերևս ամենից բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի վրա: Ըստ որում, հարձակվել էին իրենց բնորոշ բթամիտ ու անգրագետ հարցերով ու ձևակերպումներով՝ նշված հայտարարությունը որակելով որպես... «մարտակոչ» (ո՞ւմ դեմ), որպես «քաղաքական», որպես... «դատավորների վրա ճնշում»:

Շատ տեղին հարց է ծագում՝ եթե նիկոլ փաշինն ու նրա թրքահպատակ «իշխանությունը» այդքան վստահ են, որ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն օրենք է խախտել կամ դատապարտելի քայլ է կատարել, ապա ինչո՞ւ այս երեքուկես կամ 4 ամսվա ընթացքում իր անձնական ենթակայության ՀՔԾ-ով քրեական հետապնդում չի նախաձեռնել նրա դեմ՝ տվյալ կոչի փաստի հիման վրա: Երկրորդ. ստացվում է, որ նիկոլն ու իր շնաբարո դուրսպրծուկները միայն Ռուբեն Վարդազարյանին ֆիզիկապես ԱԺ ամբիոնի մոտ տեսնելուց հետո հիշեցին, որ նա մի 4 ամիս առաջ նման կոչ է արել:

«Իմ քայլը» կոչվող դավաճանների այդ բոլուկը, ազգի խայտառակությունն ու պետությունը կործանողների այդ շայկան, իրենց խելքին՝ որս էին տեսել ու, իրենց տիրոջ՝ նիկոլ փաշինի «ֆաս» հրամանով, վրա էին տվել:

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն էլ, իր նյարդերի ամրության հաշվին, համբերատար արձագանքում էր, որ քաղաքական բնույթի հարցերին չի պատասխանի: Փորձում էր տհաս ու տգետ, առանձին դեպքերում՝ առանձնահատուկ ապուշ ձևացող «քայլոներին» բացատրել, որ տվյալ կոչը քաղաքական չէր, որ դա մարտակոչ չէր, որ դատավորներին ընդամենը կոչ է արվել՝ մնալ օրենքի և իրենց իրավասության շրջանակում, չենթարկվել ճնշումների՝ որ կողմից էլ որ դրանք լինեն, վստահ լինել, որ ԲԴԽ նախագահը նման ճնշումների դեպքում իրենց կողքին է և կհակադարձի: Փորձում էր բացատրել, որ տվյալ կոչը նպատակ չի ունեցել ու չէր էլ կարող ազդել որևէ գործով մինչդատական վարույթի վրա:

Իսկ «քայլոները» շարունակում էին վնգստալ, մոտավորապես այսպես. «Ահա՜, իսկ դուք ծանո՞թ եք ԱԺ նախագահի («օմեգային» նկատի ունեն) սպանելու փորձի գործի նյութերին, իսկ ծանո՞թ եք այն մի գործի նյութերին...»:

ԲԴԽ նախագահը, համբերատարության օլիմպիական չեմպիոնի որակներ դրսևորելով, շարունակում էր բացատրել, որ ի պաշտոնե ինքը իրավունք էլ չունի նման և այլ գործի նյութերի ծանոթանալու, որ եթե սկսի այս կամ այն գործի նյութերին ծանոթանալ, ապա կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության, այդ թվում և այլն, և այլն:

Բայց ո՞ւմ ես ասում: Իրենց նիկոլ փաշինը հանձնարարել է, իրենք էլ վրա էին տվել:

Առավել նողկալի ու քստմնելի էր արման բաբաջանյան կոչվողի հնչեցրած «հարցը», որ ըստ էության, Ռուբեն Վարդազարյանի անձի վրա սևեռվելու, նրան և նրա ընտանիքի անդամներին հետապնդելու, հետևելու յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք էր, գումարած՝ ԲԴԽ նախագահին անձնական վիրավորանք հասցնելու անզուսպ մղումն ու փողոցային բառապաշարը: Ռուբեն Վարդազարյանն, իհարկե, որպես անհատ ու նաև որպես իրավաբան, թերևս այդ պայմաններում հնարավորինս համարժեք արձագանքեց՝ պարզորոշ հասկացնելով, որ արմանբաբաջանյանական այդ մաղձաժայթքումը վերջինիս համար անհետևանք չի մնա, և որպես ԲԴԽ նախագահ կդիմի ԱԺ ղեկավարությանը՝ արմանբաբաջանյանին կարգի հրավիրելու հարցով: Ինչևէ:

Եթե մի կողմ դնենք նիկոլի շնաբարո դուրսպրծուկների վայրագ ու եղկելի դրսևորումները, մեծ հաշվով, դրանք ոչ այնքան կամ ոչ միայն ԲԴԽ նախագահի դեմ էին ուղղված, նրա՝ 4 ամիս առաջվա կոչի պատրվակով, այլ ուղղված էին անմիջապես դատավորների ու դատական իշխանության դեմ: Ըստ էության, ԱԺ նիստերի դահլիճում երկու օր շարունակ ականատես եղանք «իշխող քաղաքական մեծամասնություն» կոչվող չարիքի կողմից պետության դատական իշխանության, դատավորների և նրանց անկախության դեմ ամենակատաղի ճնշման բացահայտ դրսևորման:

Դատավորներին ճնշելն ու ահաբեկելը նիկոլ փաշինի հակահայ իշխանությանը անհրաժեշտ է՝ առաջիկայում ձեռնարկելիք լայնածավալ ռեպրեսիաների ու հաշվեհարդարների իրենց ծրագրերին ձևականորեն քիչ թե շատ «օրինական շղարշ» հաղորդելու համար: Այն առումով, որ ինչ որոշում դատավորներին դեմ տան, նրանք, ստալինյան «տրոյկաների» տարբերակով, դակեն:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը