Լրահոս

15.04.2009 15:37


Պարարտանյութի շուկան ազատականացված է

- Այս տարի ազտականացվել է նաև պարարտանյութի շուկան, եթե նախկինում դա ձեռք էր բերվում միայն Վրաստանի հանրապետությունից, ապա այս տարվա ընթացքում Ռուսաստանից, Ուկրաինայից, Պարսկաստանից  արդեն իսկ ներկրվել է 15000 տոննա պարարտանյութ,-ասել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը և հավելել, որ ներկրման աշխատանքները շարունակվում են և ակցիայի շրջանակներում պարարտանյութի ամենացածր գինը 5900 դրամ է եղել, որից  օգտվել են բոլոր մարզերը։ «7օր»-ի այն հարցին, թե, արդյո՞ք Վրաստանն արգելել է իր տարածքով Ռուսաստանից և Ուկրաինայից Հայաստան պարարտանյութի ներկրումը՝  նա պատասխանեց, որ նման խնդիր իսկապես կա։

-Դա հատկապես վերաբերվում է ազոտական պարարտանյութին՝ սելիտրային, բայց 10-12 օր առաջ ներկրումներ և՛ Ռուսաստանից, և՛ Ուկրաինայից եղել են: Ներկայումս պաշտոնապես այդպիսի վիճակ չկա,-ասել է Սամվել Գալստյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը