Քաղաքական

04.03.2021 14:08


Ադրբեջանցիները Սյունիքում գնում են ամեն ինչ, ինչը վաճառվում է՝ առաջարկելով մի քանի անգամ շատ գումարներ. Վահե Հակոբյան

Ադրբեջանցիները Սյունիքում գնում են ամեն ինչ, ինչը վաճառվում է՝ առաջարկելով մի քանի անգամ շատ գումարներ. Վահե Հակոբյան

Հակառակորդը Սյունիքի ամբողջ սահմանին ինժեներական աշխատանքներ է կատարում ու անում են գործողություններ, որով պետք է զբաղվի ԱԱԾ-ն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

Հակոբյանը նշել է, որ ադրբեջանցիները Սյունիքում երկու ուղղությամբ են աշխատում՝ սահմանի վրա հոգեբանորեն ազդում են՝ կրակելով, առաջ գալով ու հետ գնալով, և օգտագործելով այլ երկրների կազմակերպությունները, մոտենում են բնակիչներին ու գնում են ամեն ինչ, ինչը վաճառվում է՝ առաջարկելով մի քանի անգամ շատ գումարներ. «ԱԱԾ-ն պետք է զբաղվի, պարզի, թե ովքեր են կանգնած դրա հետևում, սակայն էշի ականջում քնած է»:

Աղբյուրը`analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը