Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին մարդ բերած ավտոբուսների ու միկրոավտոբուսների գումարը իշխանությունը վճարեց բյուջեի հաշվին. կառավարությունը նախագիծն ընդունեց
Mediaport-ը գրում է․ Կառավարությունն այսօր հաստատեց մասնավոր մարդատար մեքենաներին 50 մլն․ դրամ օժանդակություն ցուցաբերելու նախագիծը, որը ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Ըստ նախագծի՝ դա արվում է իբր կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար։
Mediaport-ի կառավարական աղբյուրների փոխանցմամբ, իրականում այդ միջոցառումն ընդամենը պետական ռեսուրսի մսխում է, քանի որ բյուջեի միջոցներով Փաշինյանը վճարում է այն մասնավոր մեքենաներին, որոնք մարտի 1-ի հանրահավաքին Հանրապետության հրապարակը լցնելու համար ամբողջ Հայաստանից մարդկանց են տեղափոխել մայրաքաղաք։ Եվ դրանով է պայմանավորված այն հանգմանքը, որ այս նախագիծը բերվեց հենց հիմա՝ հանրահավաքից 3 օր անց և այն պարագայում, երբ պետությունը վերացրել է տուրիստական հոսքը խաթարող բոլոր արգելքները, որոնք պայմանավորված էին համավարակով:
Հերթական անգամ իր անձնական իշխանության պահպանման համար ծախսված պետական միջոցները Փաշինյանը փորձում է ներկայացնել որպես կառավարության կողմից լուծված խնդրի օրինակ։ Սա իսկապես խայտառակություն է: