Քաղաքական

04.03.2021 13:06


Իշխանության միակ հենարանը մնացել է ուժի կիրառումը, որով իշխանություն պահել հնարավոր չէ. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

Իշխանության միակ հենարանը մնացել է ուժի կիրառումը, որով իշխանություն պահել հնարավոր չէ. Ստեփան Դանիելյան (տեսանյութ)

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացը քաղաքական է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով Մանուկյանին ՔԿ հարցաքննության կանչելուն։

«Երբ հանրության մեծ մասը ցանկանում է, որ իշխանությունը հեռանա եւ մեծ քանակությամբ հարցեր կան, որոնց իրենք չեն պատասխանում, ապա նման գործերը ոչ մի արդյունք չեն ունենա, այլ ճիշտ հակառակը։ Այս իշխանության միակ հենարանը մնացել է ուժի կիրառումը, որով իշխանություն պահել հնարավոր չէ»,–ասաց քաղաքագետը։

Դիտարկմանը, որ Վազգեն Մանուկյանի հայտարարությունն է մեջբերվում, որ եթե Նիկոլին վռնդելու սահմանադրական ճանապարհն արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անել, օրինակ՝ շենքեր գրավելով, քաղաքագետն ասաց, որ շենքեր գրավելու նախադեպ կա հենց այս իշխանություն ղեկավարի կողմից, երբ նա երեք տարի առաջ դրանով եկավ իշխանության, եւ եթե դա պատժելի արարք է, ապա պետք է սկսել հենց այս իշխանությունից։

«Ինչի մեկին կարելի՞ է, իսկ մյուսին ինչ–որ հայտարարության համար կարելի է գործ հարուցե՞լ»,–նկատեց նա։

Անդրադառնալով ԱԺ շենքում նախօրեին դիպուկահարներ լինելուն ու դրա շուրջ իրապաշտապնների լռությանը, Ստեփան Դանիելյանն ասաց, որ նրանք վաղուց քաղաքականացված են եւ նրանց գնահատականը բխում է ոչ թե իրավունքից, այլ քաղաքական դիրքորոշումից։

«Երբ Մարտի 1–ը սարքում են քաղաքական պրոպագանդայի մեխ եւ հաջորդ փուլում անում են նույնը, ինչ որ արվում էր այն ժամանակ.... Եթե դիպուկահարը կա, ապա ուրեմն ինչ–որ պահի նա պետք է կրակի, որովհետեւ երբ նրան ասում են այստեղ կանգնի, նաեւ հրահանգ են տալիս որ դեպքում կրակել, որում՝ ոչ։ Սա Մարտի 1–ի Կարման է, դու ինչ անում ես, այդ նույն բանը գալիս է քո առաջ կանգնում է»,–ասաց քաղաքագետը։

Այս խորագրի վերջին նյութերը