Նիկոլ Փաշինյանը հենց նեղն է ընկնում, սպառնում է, թե բա վերջ կտամ թավիշին։ Եկեք, ուրեմն, հասկանանք, թե ինչ է նշանակում «վերջ թավիշին» կարգախոսը։
Նիկոլը դավաճանում է «հեղափոխությանը»
2018–ին տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանն անվանում էր «թավշյա հեղափոխություն»։ Նա խոստանում էր, որ վենդետաներ չեն լինելու, հայտարարում էր, որ իրենց կարգախոսը սիրո և համերաշխության մոտիվներով է։
Եթե մի պահ ընդունենք, որ 2018–ինը համաժողովրդական էր, ապա «թավիշից» հրաժարվելը լեգիտիմ չէ, քանզի նման մանդատ Նիկոլը չի ստացել։ Դա նշանակում է, որ Նիկոլը շեղվում է հեղափոխության եզակի սկզբունքներից ու այսպես կոչված արժեքներից։ Բայց սա խնդրի ձևական կողմն է։
Նիկոլը բազմիցս ցույց է տվել, որ իր սկզբունքն անսկզբունքայնությունն է։ Նա արել է այն, ինչ խոստացել էր չանել և չի արել այն, ինչ խոստացել էր անել։ Ու այնպես չէ, որ վարչապետ դառնալուն պես չի հրաժարվել «թավիշից»։ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեաքաղաքական հետապնդումն ապացույցն է այն բանի, որ Նիկոլն առաջին իսկ օրվանից խաբել է ու դավաճանել հեղափոխությանը։
«Վերջ թավիշին», վերջ Նիկոլին
Ի՞նչ է հասկանում Նիկոլը «վերջ թավիշին» ասելով։ Ուզում է ասել, որ քաղաքական հետապնդումների՞ է ենթարկելու իր քննադատներին։ Այսինքն՝ դիմելու է ապօրինությունների՞, թե՞ օրենքով է շարժվելու։
Եթե ապօրինություններ է անելու, ապա նա, ի վերջո, կմնա դրանց տակ։ Իսկ եթե շարժվելու է օրենքով, ապա ի՞նչն էր նրան խանգարում դա անել վերջին գրեթե 3 տարում։
Եթե Նիկոլի ընդդիմախոսների դեմ քրեական գործեր կան, բայց նա ընթացք թույլ չի տվել, քանզի, այսպես կոչված, «թավիշով» է առաջնորդվել, ապա դա ապօրինություն է։ Իսկ եթե գործեր չկան, բայց նա «վերջ թավիշին» ծրագրի շրջանակներում հրահանգելու է հետապնդել իր քննադատներին, ապա դա նույնպես ապօրինություն է։
Եթե Նիկոլն ասում է՝ «վերջ թավիշին» ու հայտարարում, որ դրա օրինական հիմքերը կան, դա նշանակում է, որ նա մինչև այդ գործարքի մեջ է մտել հանցագործների հետ, փող պոկել ու դարձել «թավշյա»։
«Վերջ թավիշինը» կարող է նաև նշանակել քարոզչական հնարք։ Սպառնալիքի ձև։ Սեփական վախի հաղթահարման մեթոդ։
Ամեն դեպքում «վերջ թավիշինը» նշանակում է վերջ Նիկոլին, քանզի հեղափոխության յակոբինյան փուլ մտնող կամ մտնել փորձող որևէ մեկին չի հաջողվել ողջ և առողջ դուրս գալ այդ փուլից։
Ի՞նչ է նշանակում Նիկոլի «Վերջ թավիշին» կարգախոսը

Պետրոս Ալեքսանյան