Մեկնաբանություն

04.03.2021 11:50


Ինչու էին Նիկոլին անհրաժեշտ դիպուկահարները

Ինչու էին Նիկոլին անհրաժեշտ դիպուկահարները

Նիկոլ Փաշինյանն ամեն օր ապացուցում է, որ ինքը վախկոտ է, ագրեսիվ, գլխակեր ու կոմպլեքսավորված։ Նա նաև ապացուցում է, որ 2008թ․ մարտի 1–ը իր ձեռքի գործն էր։

Տարիներ շարունակ սեփական հետույքը մարտի 1–ի դիպուկահարների թեմայով պատռած Նիկոլ Փաշինյանը երեկ դիպուկահարներ էր կանգնեցրել ԱԺ շանքում։ Ցուցադրաբար։ Նաև նռնակներով պատել ԱԺ բակը։ Եվ դա այն դեպքում, երբ չկար նման անհրաժեշտություն։

Նիկոլին դիպուկահարների կադրերը պետք էին՝ ցույց տալու համար, որ ինքը հանուն աթոռի պատրաստ է կրակել։

ԱԺ դարպասները, իբր, բացած Նիկոլը հանուն իշխանության զոդում էր դարպասներն ու դիպուկահարներին դեմ տալիս ժողովրդին։ «Ժողովրդի» վարչապետը հենց այդպիսին է լինում։ Հետաքրքիր է, եթե որևէ մեկը փորձեր մտնել ԱԺ բակ, դիպուկահարները կրակելո՞ւ էին։ Ինչևէ։

Նիկոլին կարելի է հասկանալ։ Նա Թուրքիայի շահերն է սպասարկում։ Նա վարվում է ճիշտ այնպես, ինչպես Շուշի մտած թուրքը՝ դիրքավորվում է ու պատրաստվում ամեն պահի կրակելու։

Նիկոլը գիտի, որ իշխանությունը կորցնելուց հետո ինքը լավագույն դեպքում բանտում է հայտնվելու։ Դրա համար էլ ցույց է տալիս, որ կռիվ է տալու մինչև վերջին փամփուշտը։ Թեև մյուս կողմից էլ ժողովրդական խոսքն ասում է, թե հաչան շունը չի կծում։ Շունը նաև վախից է հաչում։

Ամեն դեպքում արձանագրենք, որ Նիկոլը վախեցած է։ Եվ ինչպե՞ս է այս վախեցած մարդը, ոստիկանական շղթայով նախընտրական քարոզ տանելու։ Ամեն հանդիպման ժամանակ դիպուկահարնե՞ր է հետը տանելու։ Զրահաբաճկոն է հագնելու և ամեն անգամ մարդկանց ավտոբուսներով բերելու է իր հետ հանդպմա՞ն, որ մասսովկա ապահովի։

Նիկոլի համար ամենաանվտանգ տեղը բանտն է։ ՀՀ–ն նրան ցմահ կդատի, բայց գոնե չի սպանի։ Նիկոլը գիտի սա և հենց այդ պատճառով էլ ուզում է վերացնել ՀՀ–ն։ Թուրքիայի աջակցությամբ։ Տեսնենք, թե ում մոտ կստացվի։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը