Քաղաքական

04.03.2021 11:34


Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու համար. ԱՄՆ-ն դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին. RT

Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու համար. ԱՄՆ-ն դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին. RT

ԱՄՆ Պետդեպարտամենտը 150 000 դոլար կհատկացնի Վաշինգտոնի և Երևանի միջև գործընկերությունն ամրապնդելու համար: Այս մասին ասվում է դրամաշնորհի նկարագրության մեջ, որին ծանոթացել է Russia Today հեռուստաալիքը:

Ինչպես հստակեցվում է փաստաթղթում, միջոցները կուղղվեն երկու երկրների «փոխգործակցության զարգացմանը» նպաստող ծրագրերի իրականացմանը:

«Բոլոր նախագծերը պետք է պարունակեն ամերիկյան մշակութային ասպեկտ կամ կապ ամերիկյան փորձագետների, կազմակերպությունների և հաստատությունների հետ, որոնք մասնագիտանում են որոշակի ոլորտում, ինչը կնպաստի ԱՄՆ քաղաքականության և տեսակետների ավելի խոր ընկալմանը»,-ասվում է տեքստում:

Պետդեպարտամենտում կարծում են, որ դրամաշնորհների հավանական ստացողները կարող են ներգրավվել Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր արժեքների խթանման, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ամրապնդման գործում. Բացի ամեն ինչից, խոսքը հայերի բարեկամական հարաբերությունների հաստատման մասին է Թուրքիայի ու Ադրբեջանի բնակիչների հետ:

Բացի այդ, ապագա կապալառուների գործունեությունը կարող է ուղղված լինել երկրում հայկական լրատվամիջոցների, «ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության և օրենքի գերակայության» ներուժի զարգացմանը:

Նախաձեռնության իրականացման համար նախատեսվում է հատկացնել մինչև 150 000 ԱՄՆ դոլար, այն վերահսկելու է Երևանում ԱՄՆ դեսպանությունը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը