Քաղաքական

04.03.2021 12:25


Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին (տեսանյութ)

Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին (տեսանյութ)

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կանչվել է ՀՀ Քննչական կոմիտե՝ հարցաքննության:

Նրա արած հայտարարությունների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

«Ինձ չի հետաքրքրում, թե ինչ հարցեր են տալու, որովհետև ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու, ոչ մի ցուցմունք էլ չեմ տալու»,-Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Վազգեն Մանուկյանը։

Նրա խոսքով՝ իրեն առաջադրված մեղադրանքն իսկական քաղաքական հետապնդում է.

«Մեր երկրում վերջին երկուսուկես տարվա ընթացքում գոնե ամիսը մեկ խախտվում է Սահմանադրությունը, խախտվում են հիմնական օրենքները, ըստ որում՝ երկրի ղեկավարի կողմից։ Պատերազմի ավարտից հետո՝ արդեն ոչ ռազմական վիճակում, ինքը շարունակում է Ադրբեջանին տալ Սյունիքի հողերը։ Դա նշանակում է ամենամեծ հանցագործությունը, որը կարող է կատարվել և Սահմանադրության ամենամեծ խախտումը։ Կարծում եմ, որ իր դեմ պետք է քրեական գործեր հարուցել և հետապնդել»։

Մանուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Քիչ առաջ Վազգեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը