Լրահոս

04.03.2021 10:04


Գավառում 16-ամյա տղան վիճաբանության ժամանակ դանակի մի քանի հարված է հասցրել 17-ամյա երիտասարդին

Գավառում 16-ամյա տղան վիճաբանության ժամանակ դանակի մի քանի հարված է հասցրել 17-ամյա երիտասարդին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կողմի ծակած-կտրած թափանցող վերքեր, հեմոռաջիկ տրավմատիկ շոկ, աջակողմյան պնեվմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գավառ քաղաքի բնակիչ, 17-ամյա Պարգև Ս.-ն է, ով բժշկական կենտրոնում ոչինչ չի հայտնել կատարվածի մասին: Բժիշկներն էլ ոստիկաններին հայտնել են, որ նա այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Գավառի ոստիկանները, պարզել են դեպքի հանգամանքները:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 13;30-ի սահմաններում Գավառի Բունիաթյան փողոցում, Պարգև Ս.-ի հետ վիճաբանել է Գավառի բնակիչ, 16-ամյա Ֆրունզե Չ.-ն, ով իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Պարգև Ս.-ին:

Գավառի ոստիկանների բացատրական աշխատանքներրի արդյունքում Ֆրունզե Չ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը